Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին
Գրիշան ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Նրա ծնողները վարսավիրներ էին։ Ընտանիքի հինգ տղաներից Գրիշան ամենափոքրն էր։ Գյուղում ստանալով 8-ամյա կրթություն, տեղափոխվել է Ստեփանակերտ եւ ավարտել Ստեփանակերտի ավտոդպրոցի 6-ամսյա դասընթացները՝ ստանալով վարորդական իրավունք։
1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1976 թվականին բանակից վերնդառնալով՝ գյուղում աշխատել է որպես վարորդ, իսկ 1978 թվականին տեղափոխվել է եղբոր մոտ՝ Տաշկենդ։ 37 տարի այնտեղ ապրելուց եւ աշխատելուց հետո, այնուամենայնիվ, որոշել է վերադառնալ հայրենի Ազոխ գյուղը՝ հայրական տան ծուխը պահելու համար։ Նրա անձնական կյանքը չի դասավորվել, նա չի ամուսնացել։
Գյուղում նա եղբոր հետ զբաղվում էր անասնապահությամբ, ունեին սեփական անասնապահական ֆերմա։ Սակայն արցախյան երրորդ պատերազմի օրերին, երբ արդեն հանձնվում էր Հադրութի շրջանը, Գրիշան մյուս հադրութցիների հետ եւս ստիպված էր թողնել հայրենի տուն ու տեղը՝ այնտեղ թողնելով ամեն ինչ։ Այդ օրերին նա տեղափոխվեց ՀՀ Մասիս քաղաքը՝ եղբոր տղայի մոտ։
Պատերազմի ավարտից հետո, չնայած որ արդեն Հադրութը բռնագրավված էր, նա այնուամենայնիվ որոշեց վերադառնալ Ստեփանակերտ, գոնե արցախյան օդ շնչելու նպատակով։ Ստեփանակերտ վերադառնալուց հետո Արցախի հանրապետության կառավարությունը, ինչպես մյուս փախստականների, այնպես էլ նրա համար վարձակալել է բնակարան։ Մինչս օրս նա ապրում է այդ բնակարանում։
Նրա թոշակը կազմում է 48500 ՀՀ դրամ, որից 11500 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։
2021 թվականի հունվարից Հայ կանանց բարեկեցության միության խորհրդի որոշմամբ ընդլայնվեց Ստեփանակերտի ծրագիրը եւ որոշվեց ցուցակում ընդգրկել Արցախի բռնագրավված շրջաններից տեղահանված եւ Արցախում՝ մասնավորապես Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին։ Ուստի Գրիշան էլ 2021 հունվարից ընդգրկվեց Հանգանակի շահառուների ցուցակում։
Նրա առողջական վիճակը կարելի գնահատել նորմալ, դեղեր համարյա չի ստանում, իսկ ստացած մթերքը հերիքում է ամբողջ ամիս՝ տրված մթերքներից նա այդ ամսում չի գնում։
Նա խորին շնորհակալություն է հայտնում բարերարներին, Հանգանակի տնօրինությանը եւ ողջ անձնակազմին, որոնք ինչ-որ չափով թեթեւացնում են իր ծանր կյանքը, առանձնապես ներկայիս դժվար պայմաններում։