Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին:
էմման ծնվել է 1953թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ։ Էմման հինգերորդ երեխան էր։ Եղբայրներից մեկը մահացել է հինգ տարեկանում, իսկ մյուսը 47 տարեկանում։ Քույրերը ամուսնացած են եւ ապրում են Ստեփանակերտում, իսկ Էմմայի անձնական կյանքը չի դասավորվել՝ նա չի ամուսնացել եւ ծնողների հետ ապրում էր հայրական տանը։ Ծնողների մահից հետո՝ տարիներ անց, երբ ինքն էլ իր տարիքն էր առել ու չէր կարողանում վերանորոգել հայրական տունը, մշակել այգին եւ նույնիսկ ձմռանը ֆինանսապես ի վիճակի չէր տաքացնել այդ մեծ տունը, նա որոշեց վաճառել ու գնել փոքր՝ երկու սենյականոց բնակարան, որտեղ էլ ապրում է հիմա։
Էմման 1971 թվականին ավարտելով Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվում է երեկոյան հաշվապահական դպրոց եւ ուսմանը զուգահեռ աշխատում Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայում։ Կոշիկի ֆաբրիկայում նա աշխատել է մինչեւ 1989-1990-ական թվականները՝ երբ արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտի մի շարք գործարանների եւ ֆաբրիկանների հետ լուծարվել է նաեւ կոշիկի ֆաբրիկան։ 1995-2000 թվականներին աշխատել է հանրապետական հիվանդանոցում, իսկ 2000-2016 թվականը՝ մինչեւ թոշակի անցնելը, տարբեր տեղեր։
Ամսական ստանում է 49,000 ՀՀ դրամ կենսաթոշակ եւ 9,400 ՀՀ դրամ նպաստ՝ որպես միայնակ:
Հանգանակի շահառու է 2016 թվականից: Հանգանակի մասին տեղեկացվել է ծանոթներից:
Էմման մասնակցում է Հանգանակում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, ինչպես նաեւ ամենշաբաթյա կինոցուցադրումներին ու հոգեւոր դասերին։
Իր առողջական վիճակը նա համարում է միջին, դիաբետիկ է։ Հանգանակից ստանում է Էկզոդերիլ, Կատվախոտի հան. N50, Տեմպալգին։ Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս:
Ձմռանը բնակարանը ջեռուցում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։
Նա իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, որոնք կարողանում են հեռու-հեռվից սատար կանգնել ու բարելավել Ստեփանակերտում ապրող միայնակ տարեցների կյանքը, շնորհակալ է Հանգանակի ողջ անձնակազմից, որոնք ձգտում են հետաքրքիր դարձնել շահառուների ամեն մի օրը։