Ներածություն
2006թ. հունվար ամսին, երբ Թուրքիայում հայտնաբերվեցին թռչնի գրիպի առաջին դեպքերը մարդկանց մոտ, արևմուտքում տարածվեց տեղեկատվություն, որ հարևան երկրները, մասնավորապես Հայաստանը, գտնվում են առաջին ռիսկի խմբի երկրների շարքում: «Հանգանակ» հասարակական կազմակերպության տնօրեն Գոհար Հովհաննիսյանը ահազանգ ստանալով Անի և Նարոտ Հիշատակի Հիմնադրամի /ԱՆ ՀՀ, ԱՄՆ/ ղեկավար Րաֆֆի Արդհալդջյանի կողմից, պատրաստակամորեն միացավ ԱՆ ՀՀ-ի ջանքերին թռչնի գրիպի մուտքը Լեռնային Ղարաբաղ համատեղ ուժերով կանխելու նպատակով: Թեկուզ ԱՆ ՀՀ հիմնական նպատակը պատվաստումների ծրագրի իրականացումն է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, իսկ «Հանգանակ» հասարակական կազմակերպության առաջնային խնդիրը Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցների կյանքի որակի բարելավումն է, սակայն հաշվի առնելով խնդրի հրատապությունը, որոշվեց արտահերթ մշակել և իրականացնել թռչնի գրիպի կանխարգելման ծրագիր:
Ծրագիրը պատրաստեց Գոհար Հովհաննիսյանը, որը հետագայում վերանայվեց և խմբագրվեց Դորիս Մկրտչյանի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվեց ԱՆՀՀ-ի և նյույորքաբնակ հայ բարերար Զավեն Քեն Դարյանի կողմից:
Ծրագիրը ներկայացված է ստորեւ PDF ձեւաչափով