Լաուրա Մ.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին:

Լաուրան ծնվել է 1955թ. հուլիսի 24-ին ք. Ստեփանակերտում: Սկզբնական կրթութունը ստացել է տեղի №7 միջնակարգ դպրոցում: Հետո սովորում է հաշվապահական դպրոցում: Ավարտելուց հետո աշխատում է Ստեփանակերտի տեղեկատվական-վերլուծական կենտրոնում, որպես օպերատոր, իսկ հետո կոշկի ֆաբրիկայում մինչեւ Արցախյան շարժումը: Պատերազմի ժամանակ ֆաբրիկան ամբողջությամբ ավիրվում է եւ այլեւս Լաուրան ոչ մի տեղ չի աշխատում:

Լաուրան ամուսնանում է 25 տարեկան հասակում: Նա մեծ ջերմությամբ է խոսում ամուսնու մասին: Հիշում է նրան, որպես շատ սիրող եւ հոգատար մարդու: Նրանց համատեղ երջանկությունը տեւում է 14 տարի: Արցախյան պատերազմի հենց սկզբից Լաուրայի ամուսինը միանում է կամավորական շարժմանը՝ պաշտպանելու իր երկիրը եւ հարազատներին: Իսկ 1994 թվականին զինադադարից քիչ առաջ նա զոհվում է, Լաուրային թողնելով մենակ: Դժբախտաբար նրանք այդպես էլ երեխաներ չեն ունենում: Արցախյան շարժումը անողոք էր Լաուրայի նկատմամբ, դրանից մեկ տարի առաջ նա կորցրել էր նաեւ իր միակ հարազատին՝ եղբորը:

Լաուրան 63 տարեկան է եւ չունի ոչ աշխատանք, ոչ ընտանիք, ոչ տուն եւ ոչ մի օգնություն… Ներկայումս Լաուրան ապրում է հայրական տան նկուղային հարկում, որ պատկանում է զոհված եղբոր ընտանիքին: Թոշակը կազմում է 60000 ՀՀ դրամ, որտեղ յուրաքանչյուր լուման հաշվառված է:

Մի քանի ամիս առաջ նա դարձավ Հանգանակի շահառու, որի համար անչափ երջանիկ է: Լաուրան ունի բազմաթիվ առողջական խնդիրներ՝ զարկերակային բարձր ճնշում, քրոնիկական անեմիա, վարիկոզ հիվանդություն: Դեղերի մեծ մասը տրամադրում է Հանգանակը, մյուս մասը գնում է իր միջոցներով:

Սենյակը, որ ծառայում է եւ որպես հյուրասենյակ եւ որպես ննջասենյակ, ջեռուցվում է էլեկտրական սարքով: Գումարը, որ տրամադրում է Հանգանակը ջեռուցան փոխհատուցման համար շատ է օգնում: Նա շատ է տնտեսում, որպեսզի թոշակը հերիքի միչեւ հաջորդ ամիս: Նա չի կարող ապավինել որեւէ մեկին:

«Օրհնյալ լինի այն օրը, որ ես դարձա Հանգանակի շահառու… Ես երախտապարտ եմ այն հոգատարության եւ աջակցության համար, որ ստանում եմ: Հանգանակը ինձ համար ավելին է, քան պարզապես աջակցող կազմակերպություն: Աստված օրհնի մեր հովանավորներին ու Հանգանակին, որ մեր կյանքը թեթեւացնում են … », — ասում է նա: