Հունիսի 18-ին տեղի ունեցավ Հանգանակի ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժաշխատողները հանձնեցին իրենց ամսական հաշվետվությունները եւ ստացան նոր առաջադրանքներ՝ նոր իրավիճակին համապատասխան: Բուժաշխատողները ներկայացրին իրենց ուշադրության արժանի շահառուներին: Ինչպես եւ ենթադրվում էր, շահառուների մոտ 25 տոկոսը կարիք ունի հատուկ խնամքի եւ սպասարկման:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրած կարիքների գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ շահառուների միայն 65 տոկոսն է գրանցված թաղամասային պոլիկլինիկաներում, մինչդեռ հենց Տարեցների ծրագրի մեկնարկից սկսած, կազմակերպության առաջնահերթ խնդիրներից մեկն էր բոլոր շահառուներին գրանցել իրենց սպասարկող թաղամասային պոլիկլինիկաներում՝ առավելագույնս մատուցվող ծառայություններից օգտվելու համար: Ուստի բոլոր բուժաշխատողները ստացան առաջադրանք՝ օգնել գրանցվել բոլոր չգրանցված շահառուներին:
Ներկայումս Հանգանակի ծառայություններից օգտվում են 241 շահառու, որոնցից 195-ը ստանում են բժշկական եւ սոցիալական սպասարկում, պարենամթերք եւ դեղորայք, իսկ հեռավոր մարզերում բնակվող 46 շահառու ստանում է դրամական փոխհատուցում:
Այցելեք մեր կայք եւ ծանոթացեք մեր թարմացումներին: