2016 թվականից ի վեր «Հանգանակ» ՀԿ-ը իրականացնում է ջեռուցման փոխհատուցման դրամական աջակցություն տարվա 5 ամիսների ընթացքում՝ նոյեմբեր- մարտ ներառյալ: 2020 թվականին պատերազմական իրավիճակի պատճառով ծրագիրը ընդհատվեց, սակայն հովանավորների առաջարկությամբ կազմակերպվեց միանվագ ֆինանսական աջակցություն բոլոր շահառուներին՝ այդ թվում 35 տարհանված տարեցների:
2021 թվականին համատեղ ջանքերով հնարավոր եղավ Տարեցների ծրագիրը վերականգնել եւ դեկտեմբեր ամսից վերսկսվեց ջեռուցման դրամական փոխհատուցման աջակցությունը:
Մի փոքր ընդհատումից հետո, Տարեցների ծրագիրը ամբողջ ծավալով սկսեց գործել նոյեմբեր ամսից, տրամադրվեցին մթերք եւ դեղամիջոցներ, որոնք ամբողջությամբ ծածկում են շահառուների կարիքները:
Դեկտեմբեր ամսվա մթերքի եւ դեղամիջոցների տրամադրումը հիմնականում ավարտվել է: Նշենք, որ ծրագրից օգտվում են 320 շահառու: