«Հանգանակը» պայմանագիր է կնքել «ԱգրիԱրտ» ՍՊԸ-ի հետ բժշկական թափոնների վնասազերծման վերաբերյալ

Հերթական պայմանագիրը կնքվեց «Հանգանակ» ՀԿ եւ «ԱգրիԱրտ» ՍՊԸ միչեւ՝ բժշկական թափոնների փոխադրման եւ վնասազերծման ծառայությունների մատուցման մասին: «ԱգրիԱրտ» ՍՊԸ պարտավորվում է իրականացնել «Հանգանակ» ՀԿ կողմից տրամադրվող բժշկական թափոնների ոչնչացում՝ համաձայն պայմանագրի դրույթների: Դեղերի եւ բժշկական թափոնների վնասազերծումը իրականացվելու է թերմիկ եղանակով՝ հատուկ վառարանների միջոցով։

Այսպիսով, անմիջապես պայմանագիրը կնքելուց հետո կազմակերպության բժշկական թափոնների առաջին չափաբաժինը փոխանցվեց կատարողին՝ «ԱգրիԱրտ» ՍՊԸ աշխատակցին՝ վնասազերծման համար:

Նկարում՝ «Հանգանակ» ՀԿ տնօրեն Գ. Հովհաննիսյանը եւ «ԱգրիԱրտ» ՍՊԸ տնօրեն Է. Ջավադյանը փոխանակում են ստորագրված պայմանագրի պատճեները