Հանգանակը սկսել է աշխատել հաշվետվությունների նոր ձևերով

Սեպտեմբերի սկզբին տեղի է ունեցել «Հանգանակ» ՀԿ հերթական ամենամսյա հաշվետու ժողովը: Բուժքույրերը եւ սոցաշխատողները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունները՝ ըստ նոր մշակված ձեւի: Բժշկի եւ ծրագրի համակարգողի հաշվետվությունները գրեթե փոփոխության չեն ենթարկվել՝ բացառությամբ այն տվյալների, որոնք հիմնված են բուժքույրերի ներկայացրած հաշվետվությունների վրա:

Օգոստոս ամսին գրասենյակում աշխատանքները աշխուժացել են: Բոլոր ներկայացած շահառուները ենթարկվել են անտրոպոմետրիկ չափումների: Որոշվել է բոլորի մարմնի զանգվածի ինդեքսը (BMI): Նաեւ աշխուժացել են տնային այցերի ժամանակ կատարվող աշխատանքները: Բուժքույրերը մանրամասնորեն հետազոտում են շահառուներին՝ արդյունքները գրանցելով նոր մշակված ձեւում: Այսպիսով, ներկայացելով ուշադրության արժանի շահառուներին՝ բուժաշխատողները բացի վերջիններիս մասին որակական գնահատական տալուց, մանրամասնորեն նկարագրում են իրենց կատարած չափումների արդյունքները: Դա հնարավորություն է տալիս բժշկին կատարելու ճշգրիտ հետեւություններ: Այսպիսով, Հանգանակի բուժաշխատողների կատարած ծառայությունները հասել են որակական նոր մակարդակի:

Օգոստոս ամսին նոր Կովիդի դեպքեր չեն գրանցվել, մահացության դեպքեր նույնպես: Սոցաշխատողների կողմից սպասրկվող 34 շահառուների առողջական վիճակում փոփոխություն չի նկատվել:

Հանգանակի աշխաակիցները ժողովի վերջում նշեցին Արցախի անկախության տոնը եւ հագնելով ՀԿԲՄ հոգաբարձուների խորհրդի անդամ տկն. Ջոանն Ջանջիգյանի ուղարկած նվերները՝ ՀԿԲՄ լոգոտիպով զարդարված մետաքսյա շարֆերը, նկարվեցին Հանգանակի գրասենյակի մուտքի մոտ: