Օգոստոսի 18-ին տեղի ունեցավ Հանգանակ ՀԿ անձնակազմի համար կազմակերպվող ամենամսյա առցանց դասընթացների հերթական հանդիպումը: Դասընթացները վարում էին ՀԿԲՄ անդամներ հոգեբույժ- գերոնտոլոգ դոկտոր Ջեյն Մահակյանը եւ հանրային առողջության մասնագետ Նենսի Բարսամյանը:
Դասընթացը սկսվեց ամենահրատապ հարցի քննարկումով՝ Ստեփանակերտում ջրամատակարարման խափանումների խնդրով: Մասնակիցները ներկայացրին խնդիրը, կառավարության կողմից կատարվող միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս ինչ-որ չափով խնդիրը կարգավորել, եւ գալով շահառուներին՝ ինչպես է լուծվում ջրի հարցը առանձնապես հաշմանդամ շահառուների մոտ:
Անդրադառնալով ջրի հետ կապված՝ շահառուների մոտ ջրազրկման հնարավոր զարգացման խնդիրը, ասվեց, որ նման դեպքեր չկան, քանի որ խմելու ջրի քանակները բավարար են: Սակայն կան մշակված չափորոշիչներ այդպիսի հիվանդներին վարելու համար:
Նորից քննարկելով դեպրեսիայի մակարդակը շահառուների մոտ, առաջարկվեց դեպրեսիայի դեմ պայքարի մի շարք միջոցներ՝ զրույցների, զբոսանքների, ֆիզիկական ակտիվության եւ սոցիալական այլ միջոցառումների խրախուսումը եւ կազմակերպումը:
Բուժքույր Մարսելա Սարգսյանը ներկայացրեց իր շահառուներից մեկին՝ Անժելա Ա.-ին: Քննարկվեց նրա առողջական վիճակը, բուժման մեթոդները եւ դրանց արդյունավետությունը: Հաշվի առնելով կատարված հետազոտութունների դրական դինամիկան, Անժելայի բուժումը գնահատվեց ադեկվատ եւ արդյունավետ:
Վերջում Նենսի Բարսամյանը կարդաց համառոտ դասախոսություն՝ դիաբետով հիվանդների ստորին վերջույթների մաշկի գնահատումը որպես դիաբետի ամենատարածված բարդություններից մեկի՝ ստորին վերջույթների գանգրենայի կանխարգելման արդյունավետ միջոց: