Հունվարի 11-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի 2023 թվականի առաջին հանդիպումը: Այն ինչպես միշտ վարում էր ՀԿԲՄ խորհրդի անդամ Մարգարիտ Քիլաջյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀԿԲՄ խորհրդի անդամ Ջոանն Ջանջիգյանը, Տարեցների ծրագրի կլինիկական մասի պատասխանատու Նենսի Բարսամյանը եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները: 2023 թվականի առաջին հանդիպմանը ներկա էր նաեւ Հանգանակի նոր թարգմանչուհին՝ Անի Բալայանը: Ուստի հանդիպման սկզբում Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց Անիին, որից հետո նա ինքը պատմեց իր մասնագիտական հմտությունների մասին:
Մարգարիտ Քիլաջյանը խնդրեց Գոհար Հովհաննիսյանին ներկայացնել Արցախում տիրող ընդհանուր իրավիճակը՝ կապված արդեն մեկ ամիս տեւող շրջափակման հետ եւ առանձին՝ շահառուների խնդիրների եւ կարիքների մասին:
Թարմացնելով նորությունները, ասվեց, որ ԱՀ կառավարությունը, ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել է անցնել կտրոնային համակարգի, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:
Խոսվեց նաեւ էլեկտրականության մատակարարման հետ կապված խնդիրների մասին: Ադրբեջանի կողմից խափանվել է Արցախի էլեկտրամատակարարման 2 գծերից մեկը, որը անցնում է նրանց հսկողության տակ գտնվող տարածքով: Մնացած մեկ գիծը ձմռան ամիսներին չի կարող բավարարել Արցախի բնակչությանը էլեկտրաէներգիայով, ուստի պաշարները մի քանի օրում չսպառելու համար, կառավարության որոշմամբ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային անջատումներ:
Խանութներում վաղուց սպառվել են բանջարեղենն ու մրգերը: Առավելապես դրանից տուժում են երեխանեը: Նրանց նորմալ աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են բավարար քանակությամբ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ: Դա չի կարող երեխաների առողջության վրա անհետեւանք մնալ:
Շատ բիզնեսներ փակվել են, քանի որ նանց գործուեությունը մեծապես կախված է ներմուծումից եւ արտահանումից: Մյուս կողմից վառելիքի բացակայությունը նույնպես բերում է բիզնեսների կաթվածահարությանը:
ՀԿԲՄ անդամները բազմաթիվ հարցեր հնչեցրին՝ հասկանալու համար շրջափակման քաղաքական եւ ռազմական դրդապատճառները, խնդրի լուծման հնարավորությունները եւ այն քայլերը, որ իշխանությունները իրականացնում են այդ ուղղությամբ: Հանգանակի պատասխանատուները փորձեցին պատասխանել այդ հարցերին, ներկայացրին իրենց անձնական կարծքն ու ընկալումը:
Առանձին քննարկվեց շահառուներին դեղանյութերով բավարարման հարցը: Առաջարկվեցին հումանտար ճանապարհով դեղանյութերի հայթայթման տարբեր լուծումներ:
Մարգարետ Քիլաջյանը խնդրեց ներկայացնել 2022 թվականի հաշվետվությունները, որոնք ակնկալվում են մինչեւ 2023 թվականի հունվար 15-ը:
Քննարկվեցին նաեւ այլ ընթացիկ հարցեր: