Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Zoom հարթակում կազմակերպվող ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀԿԲՄ եւ «Հանգանակ» ՀԿ պատասխանատուները: Բոլորին սպասում էր հաճելի անակնկալ՝ մասնակիցներին ներկայացվեց Ցոլին Սարյանը, ով ՀԿԲՄ համակիրներից է եւ սեպտեմբերին պատրաստվում է տեղափոխվել Հայաստան՝ աշխատելու եւ բնակվելու: Նրա հիմնական առաքելությունը հասարակական կազմակերպութունների հետ համագործակցելն է: Այդ առումով նրա համագործակցությունը «Հանգանակ» ՀԿ հետ կլինի մեծապես ցանկալի եւ շահեկան: Ասվեց, որ ակնկալվող մի քանի հանդիպումներին Ցոլինը կմասնակցի՝ հասկանալու համար կազմկերպության նպատակները եւ նրա առաջ ծառացած խնդիրները:
Քննարկումները սկսվեցին ներկայացնելով կատարված աշխատաքները՝ հաշվի առնելով, որ առաջին փորձնական ծանրոցը՝ գլուկոմետրով եւ ստրիպներով ավտանգ տեղ է հասել, ուղարկվեց նաեւ երկրորդ ծանրոցը: Պլանավորվում է հաջորդ ծանրոցը եւս 5 գլյուկոմետրերով եւ 7 պուլսօքսիմետրերով ուղարկել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Խոսվեց 5 ինսուլին ստացող հիվանդների կողմից օգտագործված ներարկիչների, որպես բժշկական թափոնների, հետագա կառավարման հարցը: Այն մանրամասն պարզաբանվեց. օգտագործված ներարկիչները հավաքվելու են պլաստիկ շշերում, որոնք ամեն ամսվա վերջում հանձնվելու են քաղաքային պոլիկլինիկա, որը իր բժշկական թափոնների հետ տեղափոխելու է Հակապալարախտային դիսպանսերին պատկանող ինսիներատորում (աղբակեզ վառարան) այրելու:
Նախորդ հանդիպումներին շատ խոսվել է անօթեւան մնացած եւ բժշկական օգնություն պահանջող շահառուների մասին: Բացի անշարժ գույք ձեռք բերելուց, որը պիտի ծառայեր, որպես ժամանակավոր կացարան, քննարկվեց նաեւ մեկ այլ հնարավոություն. Դա բժշկական մոբիլ ծառայության կազմակերպումն է՝ մեքենա, որը ունենալով բժշկական սարքավորումներ, պիտի հասանելի լինի շահառուներին ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Քննակումները կշարունակվեն գրասենյակում՝ անձնակազմի հետ:
Նորից խոսվեց դեղանյութերի եւ մթերքի թանկացման հետ կապված բյուջեի փոփոխությունը: Նոր բյուջեն պետք է կազմվի օգոստոսի վերջին՝ ունենալով վերջնական մոտավոր գնահատական:
Հոգեբանական խորհրդատվության մասին վաղուց է խոսվում, բայց առանձնահատուկ այն կարեւորվել է վերջին պատերազմից հետո՝ ընդհարվելով հոգաբանական խնդիրների հետ ինչպես տարհանված, այնպես էլ Ստեփանակերտի շահառուների մոտ: Որոշվել է անձնակացմի մեջ ընդգրկել հոգեբան, որի ծառայությունների ծավալը դեռ պիտի քննարկվի «Էմպատիա» հոգեբանական կենտրոնի տնօրենի հետ, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:
Վերջում խոսվեց հուլիս ամսվա հաշվետվության մասին, որը ներկայացվել է առաջին անգամ նոր՝ քանակական ֆորմատով: Այն դեռեւս պետք է մշակվի՝ առավել լիարժեք տեղեկատվություն ներկայացնելու համար: