Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլին:
Ծնվել է 1942 թվականի ապրիլի 18-ին Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում։ Հայրը գյուղի կոլտնտեսության նախագահն էր, մայրը աշխատում էր դպրոցում: Ընտանիքում մեծանում էին վեց աղջիկ։ Ռոզան հինգերորդ երեխան էր։
Ռոզան մանկուց առաջին կարգի հաշմանդամ է։ Մեկ տարեկանում նա ընկել է երկրորդ հարկից, սակայն առաջին հայացքից ոչ մի հետեւանք չէր նկատվում, բայց երբ սկսեց քայլել՝ ծնողները նկատեցին, որ նա կաղում է եւ տարիների ընթացքում ավելի շատ էր զգացվում ու անհանգստացնում։ Ծնողները դիմել տարբեր բժիշկների, նույնիսկ երեք անգամ Մոսկվա են տարել, բայց բոլոր բժիշկները ասում էին, որ արդեն շատ ուշ է։
Միջնակարգն ավարտելուց հետո Ռոզան ցանկանում էր ընդունվել Ստեփանակերտի բժշկական ուսումնարան, քննությունները հանձնել է, ստացել դրական գնահատականներ՝ սակայն մրցույթով չի անցել։ Մի քանի ամիս անց աշխատանքի է անցել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում, որտեղ աշխատել է մինչեւ 1985 թվականը։
Ռոզայի անձնական կյանքը չի դասավորվել։ Նա չի ամուսնացել։ Նա ապրում է երկու սենյականոց բնակարանում, որը ստացել է Ղարմետաքսկոմբինատում աշխատելու տարիներին։ Բնակարանը ջեռուցվում է գազով։
Նրա թոշակը կազմում է 49400 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։
Պատերազմի օրերին Ռոզան ոչ մի օր Ստեփանակերտից դուրս չի եկել։
Ռոզան Հանգանակի շահառու է 2004 թվականից։ Նա հիպերտոնիկ է, տառապում է արտրոզով եւ արտրիտով։ Հանգանակից ստանում է Կապտոպրիլ 50մգ N20, Էնապ 10մգ N20։ Նա շատ գոհ է Հանգանակի իր բուժքույր Մարսելա Սարգսյանից, ով հաճախակի է այցելում նրան, չափում ճնշումը եւ զրուցում նրա հետ, սոցաշխատող Էսմիրա Գասպարյանից, ով այցելելով նրան կատարում կոմունալ վճարումներ, գնումներ խանութից ու ցանկացած այլ աշխատանք։
Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։
Նա իր խորին շնորհակալություն է հայտնում Հանգանակի ողջ անձնակազմին ու հատկապես բարերարներին, ովքեր այս ծանր օրերին շարունակում են սատար կանգնել արցախահայության կողքին՝ կատարում իրենց բարեգործությունը, որի կարիքը այսօր ավելի շատ է զգացվում։