Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսին:
Ծնվել է 1956 թվականի ապրիլի 18-ին Բաքու քաղաքում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին 3 երեխա՝ 2 տղա եւ 1 աղջիկ։ Վլադիսլավը ընտանիքի երրորդ երեխան էր ։
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսոււմը շարունակել է պրոֆտեխուսումնարանում՝ ստանալով պաստառագործի մասնագիտություն։ Բաքվում աշխատել է կահույքի արտադրամասում։ 1988 թվականին՝ երբ սկսեց արցախյան ազգային-ազատագրական շարժումը նա ընտանիքի հետ տեղափոխեց Ստեփանակակերտ, իսկ 1992 թվականին՝ Շուշիի ազատագրումից հետո, Շուշի։
1983 թվականից հոգեկան խնդիրների պատճառով նրան տրվել է երկրորդ կարգի հաշմանդամություն: Վլադիսլավը չի ամուսնացել։ Նրա մասին հոգ էին տանում նրա ծնողները: Սակայն հայրը մահացել է 1993 թվականին, իսկ մայրը 2006 թվականին։ Նրա խնամքը երկար տարիներ կատարում էր Արցախյան առաջին պատերազմում զոհված եղբոր կինը, որին նա անվանում է քույրիկ:
Վլադիսլավի թոշակը կազմում է 40 400 դրամ, որից 9 400՝ որպես միայնակ թոշակառուի նպաստ։
2017 թվականից նա ընդգրկված էր Շուշիի ծրագրում, իսկ պատերազմից հետո՝ Ստեփանակերտի։ Շուշիում նա ուներ իր առաձին բնակարանը։ Արցախյան երրորդ պատերազմից հետո, երբ հանձնվեց Շուշին նա ստիպված տեղափոխվեց Ստեփանակերտ։ Այժմ նա վարձով ապրում է Ասկերանի շչջանի Իվանյան գյուղում եղբոր տղայի ընտանիքի հետ, ով եւս տեղահանված է Շուշիից։ իսկ ։
Նա, ինչպես եւ բոլոր արցախցիները դեռ հույս ունի, որ Շուշին նորից կլինի հայկական, Շուշիի եկեղեցիներում նորից կղողանջեն զանգերը, իսկ Հանգանակն էլ միջոցառումներ կկազմակերպի Շուշիում, ինչպես դա անում էր մինչեւ պատերազմը։ Վլադիսլավը “Հանգանակի” ակտիվ շահառուներից է։ Նա մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումներին՝ թե Հանգանակի գրասենյակում, եւ թե արտագնա։
Նա հիպերտոնիկ է, ունի տեսողության պրոբլեմներ։ Հանգանակից ստացված մթերքը բավարարում է նրան ամբողջ ամսվա ընթացքում։ Նա իր շնորհակալությունն է հայտնում Հանգանակի բարերարներին եւ ողջ անձնակազմին։