ՀԿԲՄ/«Հանգանակ» ՀԿ ֆինանսական խմբի հերթական հանդիպումը կայացավ ըստ նախատեսված գրաֆիկի՝ փետրվարի 16-ին: Օրակարգում դարձյալ 2022 թվականի բյուջեն էր: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը՝ առաջարկվեց կատարել կրճատումներ աշխատավարձերի մասով:
Դեռեւս նախորդ տարվանից քննարկվում էր էլեկտրաէներգիայի գեներատորի անհրաժեշտությունը գրասենյակում՝ հաշվի առնելով էլեկտրականության հաճախակի խափանումները Ստեփանակերտում: Ներկայացվեց նախնական հաշվարկը եւ միաձայն որոշվեց այն նեռառել 2022 թվականի բյուջեում:
Մյուս հարցը անգլերենի դասընթացների կազմակերպումն էր «Հանգանակ» ՀԿ աշխատակազմի պատասխանատուների հետ, որը կհեշտացներ հաղորդակցությունը ամերիկյան գործընկերների հետ: Ներկայացվեց 3 հոգու համար կազմված նախահաշվարկ, որը նույնպես կներառվի 2022 թվականի բյուջեում:
Դեղանութերի եւ մթերքի գնաճը հաշվի առնելով կազմվեց նախահաշվարկ՝ վերջին երեք ամիսներին կատարված ծախսերի միջինացված գներին համապատասխան: Այն ներկայացնում է շահառուների կարիքները անհարժեշտ դեղանութերի եւ հիմնական մթերքների նկատմամբ:
Նորից խոսվեց աշխատակազմի համար կազմակերպվող դասընթացների մասին: Zoom հարթակում կազմակերպվող դասընթացների ֆինանսավորումը կատարվում է AWWA-ի կողմից, իսկ ակնկալվող Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից կազմակերպվող դասընթացների ֆինանսավորումը ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀՕՖ-ը:
2022 թվականի բյուջեն դեռեւս պետք է քննարկվի AWWA- ի խորհրդի կողմից եւ վերջնական հաստատումից հետո կգործի ս.թ. ապրիլ ամսից: