Հովանավորներ

Հայ կանանց բարեկեցության միություն (AWWA)

Հայ Կանանց Բարեկեցության Միությունը (AWWA) իր ճանապարհը  սկզբնավորվել է անցյալ դարասկզբին, 1915 թվականին, Բոստոնում: Այն ստեղծել են առաջին սերնդի տասը հայ կին, որոնք միավորվել են ձեւավորելով Միություն կոչվող շահույթ չհետապնդող կազմակերպությունը: Միայն ակնածանքով կարելի է խոսել բացառիկ նկարագրի տեր այն կանանց մասին, որոնք տասնամյակներ շարունակ սատարել են կարիքավոր հայ մարդկանց: Սկզբում Մեծ եղեռնից փրկված հայ որբերին, այնուհետեւ, Մեծ դեպրեսիայի տարիներին, երբ կարիքը ստիպեց կազմակերպությանը վերանայել իր գործունեությունը` թիրախ դարձնելով տեղվույն կարիքավոր հայ համայնքը: Կազմակերպությունը վերանվանվեց Հայ Կանանց Բարեկեցության Միություն 1934 թվականին, ու սկսեց միջոցներ հավաքել տարիքավոր մարդկանց համար կացարան հիմնելու նպատակով: Եվ միայն 1947 թվականին երկար տարիների համառ ջանքերից հետո կազմակերպությունը կարողացավ հիմնադրել իր առաջին հաստատությունը` Տարեցների տունը:

Ներկայումս նախկին Տարեցների տունը վերակառուցվել եւ ընդարձակվել է: Այն վերանվանվելով, կոչվել է Հայկական խնամքի եւ վերականգնողական կենտրոն: Դա 83 մահճակալանոց շահույթ չհետապնղող մասնագիտացված խնամքի կենտրոն է, որ հովանավորում է Հայ Կանանց Բարեկեցության Միությունը:

2004 թվականից սկսյալ Հայ կանանց բարեկեցության միության առաքելության շրջանակն ընդլայնվեց եւ հասավ Արցախ՝ իր հովանու ներքո առնելով Տարեցների ծրագիրը Ստեփանակերտում, իսկ այնուհետեւ ամբողջ Արցախում:

AWWA- ի մասին ավելին իմանալու համար սեղմեք սեղմեք այստեղ:

 

Զավեն Քեն Դարյան

 

«Հանգանակ» հասարակական կազմակերպության հիմնադրման եւ կայացման գործում մեծ ներդրում ունի նյույորքաբնակ հայ բարերար Զավեն Քեն Դարյանը: Նա առաջիններից մեկն էր, որ ծաոթանալով Ասոցիալական եւ բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին. ծրագիր-առաջարկին, անմիջապես արձագանքեց՝ փոխանցելով առաջին 1000 ԱՄՆ դոլարի նվիրատվությունը, որն օգնեց կազմակերպության հիմնադրմանը: Հետագայում նա պաբերաբար իր ամենամյա նվիրատվություններն էր կատարում, որի շնորհիվ 2005 թվականի վերջին «Հանգանակ» ՀԿ կից ստեղծվեց Տարեցների բժշկական կենտրոն: Կենտրոնի գործունեության համար ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, կահույք եւ այն շարունակաբար հագեցվում է առաջին օգնության դեղանյութերով եւ բժշկական պարագաներով:

Զավեն Քեն Դարյանը ծնվել է 1934 թվականին Բեյրութում: Ավարտել է Հայկազյան վարժարանը: 1954 թվականին՝ 20 տարեկան հասակում, նա տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Պրատտի համալսարանի ճարտարագիտության բաժինը, հետագայում մագիստրոսի կոչում ստանալով Կոլումբիական համալսարանում: Ավելի քան 40 տարի աշխատել է Միացյալ Նահանգների եւ միջազգային բարձր տեխնոլոգիաների տարբեր կորպորացիաներում՝ որպես ինժեներ եւ թոշակի է անցել 65 տարեկան հասակում: Վերջին տարիների ընթացքում նա բացել էր սեփական գործը եւ աշխատում էր անշարժ գույքի բնագավառում:

Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության հռչակումից հետո, որը, ինչպես ինքն է ասում, անհավանական էր թվում, թե երբեւէ ականատեսը կդառնար, սկսել է իր բարեգործական գործունեությունը: Նրա ցանկում հաշվվում են ավելի քան 20 նախաձեռնություններ, որոնց թվում են՝ Ռոջեր Հովհաննիսյանի «Լույս հայի աչքերին» ծրագիրը, Հայաստանի Ամերկյան Համալսարանը, Հայկական ծառատնկման ծրագիրը, Հայաստանի տիեզերական լաբորատորիան եւ այլն:

90-ական թվականների վերջերին նա մեծ օժանդակություն ցույց տվեց Շուշիի երաժշտական դպրոցին, ավելի ուշ Կարմիր Գյուղի համար ձեռք բերեց անասնապահական ֆերմա: Նա նպատակ ուներ ստեղծել աշխատատեղեր գյուղացիների համար, իսկ ֆերմայի շահույթը օգտագործել տեղի դպրոցի կարիքների համար:

1999 թվականին Զավեն Քեն Դարյանը վերջապես այցելեց Ղարաբաղ, եղավ իր գնած ֆերմայում եւ Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայում՝ համաձայնվելով այն ֆինանսավորել, որպեսզի նորից ստեղծի նոր աշխատատեղեր:

Հետագայում չբավարարվելով իր ներդրումների հաջողություններով, սկսեց համագործակցել Հայաստան համահայկական հիմնադրամի Նյու Յոքի մասնաճյուղի հետ՝ պարբերաբար նվիրատվություններ կատարելով հիմնադրամի բոլոր նախաձեռնություններին: «Հանգանակե ՀԿ համար կատարած իր նվիրատվությունները նույնպես իրականացնում էր Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով:

2001 թվականին Զավեն Քեն Դարյանը կորցրեց իր կնոջը: Նրա երկու զավակները նույնպես բնակվում են Նյու Յորքում: