«Մենք պետք է փոխենք կառավարության, մասնավոր հաստատությունների
եւ հասարակության միջեւ համագործակցությունը, որպեսզի օգնենք
մեր ազգին հաղթահարել ոչ թե միայն ծերացման իրողությունը,
այլեւ 21-րդ դարում կյանքի տեւողության աճը»
Վիլյամ Դ. Նովելի
2004 թվականի դեկտեմբերից «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) հովանավորությամբ իրականացնում է ծրագիր, որը կոչվում է «Սոցիալական եւ բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին»: Ծրագիրն ուղղված է տարեցների հիմնական բժշկասոցիալական կարիքների բավարարմանը՝ ապահովելով սոցիալական և առողջապահական համալիր ծառայություններ դեղանյութերի և սննդամթերքի տրամադրման հետ մեկտեղ: Նախագիծը անցել է երեք փուլ, նախքան հիմնական ծրագրի սկսելը, որը մեկնարկել էր 2005 թվականի դեկտեմբերի 1-ին ։
Առաջին փուլը կամ պիլոտային նախագիծը, տևել է 2004 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2005 թվականի մայիսի 31-ը։ Պիլոտային ծրագրի ընթացքում Ստեփանակերտում բնակվող 128 միայնակ տարեցներ ըստ առաջարկված ծառայությունների ստացել են սոցիալական և բժշկական օգնություն: Պիլոտային ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն՝ նախաքննական եւ հետքննական հարցում։ Նախաքննական հարցման հիմնական նպատակն էր հավաքել ելակետային տվյալների բազա՝ մասնակիցների ընդհանուր առողջական վիճակի, բժշկական հաստատություններից օգտվելու, վերջիններիս առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ հիմնական սոցիալ-դեմոգրաֆիկ տվյալների վերաբերյալ: Նախաքննական հարցման արդյունքները համեմատվել են հետքննական հարցման արդյունքների հետ, որն անցկացվել է նախագծի վերջում՝ Պիլոտային ծրագրի արդյունավետության գնահատման համար:
Պիլոտային ծրագիը գնահատվել է որպես արդյունավետ, և վերջինիս գնահատականների հիման վրա մշակվել է նախնական ծրագիր հաջորդ վեց ամիսների համար։
Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ
Երկրորդ փուլը, որը տեւել է 2005 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 30-ը, ստացել Է Անցումային ծրագիր անվանումը: Երկրորդ փուլի ավարտին կազմվել է Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցների վերջնական ցուցակը: Անցումային ծրագրի կարևոր խնդիրներից մեկը անհրաժեշտ բժշկական և սոցիալական աշխատողների ճշգրիտ թվի որոշումն էր: Բուժանձնակազմն աստիճանաբար 10 բժիշկներից կրճատվեց է մինչեւ մեկ, իսկ բուժքույրերը ՝ 12-ից մինչեւ 6: Հետեւաբար, ընդհանուր ծրագրի ընթացքում բժշկական անձնակազմը պետք է ներառեր 1 բժիշկ եւ մի քանի բուժքույրեր, այն հաշվարկով, որ 1 բուժքույրը սպասարկի մոտ 50 հիվանդի: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայություններին, ապա ենթադրվում էր, որ սոցիալական աշխատողը սպասարկելու է ոչ ավելի, քան 12-15 անկողնային կամ տնային սպասարկման շահառու:
Վերջին փուլը՝ Հիմնական ծրագիրը, մշակվել և ներկայացվել է ՀԿԲՄ-ը (AWWA) 2005 թվականի հոկտեմբերի վերջին և հաստատվել է հաջորդ 12 – ամսյա ժամանակահատվածի համար’ 2005 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի նոյեմբերի 30-ը: Ծրագրում ընդգրկվել են Ստեփանակերտում բնակվող 175 միայնակ տարեցներ: Նախնական ցուցակը վերանայվել եւ մի քանի անգամ թարմացվել է մեկ տարվա ընթացքում՝ դիտվող փոփոխությունների (հիմնականում մահերի) պատճառով: 2006 թվականի վերջին «Հանգանակ» ՀԿ-ն նոր առաջարկ ներկայացրեց 2007 թվականի համար՝ շահառուների թիվը հասցնելով 200-ի: Առաջարկի հայտը հավանության է արժանացել ՀԿԲՄ-ի կողմից 2006 թվականի նոյեմբերին։ Այսպիսով, Ստեփանակերտում բնակվող 200 շահառուներ Տարեցների ծրագիրի կողմից ստացել են բժշկական եւ սոցիալական ծառայություններ սկսած 2006 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020 թվականը:
Երբ Տարեցների ծրագիրը Ստեփանակերտում արդեն կայացած ծրագիր կարելի էր համարել, Հանգանակ ՀԿ սկսեց մտածել ծրագրի ընդարձակման մասին: Կազմակերպությունը սկսեց միջոցներ փնտրել Տարեցների ծրագիրը Շուշիում ներդնելու համար: Շուշիի աշխարհագրական դիրքը թույլ էր տալիս հեշտությամբ իրականացնելու պիլոտային ծրագիր՝ հասկանալու համար, թե ինչպես կընթանա նմանատիպ ծրագիրը շրջաններում: Նպատակն էր ապագայում ընդգրկել մնացած շրջանները՝ իմանալով ակնկալվող բոլոր հնարավոր խնդիրները։
2016 թվականին «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը Հայաստան համահայկական հիմնադրամին է ներկայացրել Շուշիում Տարեցների ծրագրի առաջարկը: Առաջարկվել է 6-ամսյա պիլոտային ծրագիր՝ գյուղական վայրերում բնակվող տարեցների հիմնական կարիքների գնահատման համար: Պիլոտային ծրագրի կարևոր խնդիրներից մեկը էլ եղել է շրջաններում անհրաժեշտ բուժանձնակազմի թվի որոշումը՝ հաշվի առնելով շահառուների քանակը և գյուղական վայրերի առանձնահատկությունները։ Պիլոտային ծրագիրը Շուշիում տևել է 2016թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ. մարտի 31-ը: Շահառուների ցուցակը տրամադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Այսպիսով, Շուշիում շահառուների թիվը 30 էր, որոնցից մեծամասնությունն ապրում էր Շուշիում, և միայն երեքն էին գյուղաբնակ։
Ելնելով պիլոտային ծրագրի արդյունքներից, ինչպես նաև Շուշիի աշխարհագրական դիրքից և հարմարավետությունից, որոշվել է Ստեփանակերտի ծրագրի բժշկին ներգրավել Շուշիի ծրագրում՝ շահառուներին սպասարկելու համար: Բացի այդ, Շուշիի շրջանային հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքից որակավորված բուժքույր է հրավիրվել Շուշիի ծրագրի համար կես հաստիքով աշխատանքի:
Այսպիսով, բժշկական ծառայությունների համար նախատեսվել է մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայություններին, ապա այդ պատասխանատվությունը ստանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Շուշիի հիմնական ծրագիրը շարունակվել է պիլոտային ծրագրից անմիջապես հետո: Ծրագրի հիմնական հովանավորներն էին Զավեն Քեն Դարիանը և Դավիթ Մկրտչյանը: Նրանք իրենց նվիրատվությունները կատարում էին Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով: Ծրագիրը ընթանում էր հարթ, բայց ցավոք այն ընդհատվեց Արցախյան երրորդ պատերազմի պատճառով:
2019 թվականին ստեղծվեց մեկ այլ հնարավորություն ծրագիրը ընդարձակելու: Նորից կազմակերպությունը դիմեց Հայ կանանց բարեկեցության միությանը եւ ներկայացրեց առաջարկ՝ ավելացնել Ստեփանակերտի շահառուների թիվը եւ ծրագրում ընդգրկել նաեւ Ասկերանի շրջանը: Սկսվեցին քննարկումները եւ ներկայացվեց 2 առանձին ծրագիր-առաջարկներ՝ Ստեփանակերտի եւ Ասկերանի շրջանի համար: Ըստ առաջարկի Ասկերանի շրջանի ծրագիրը պիտի սկսվեր պիլոտային ծրագրով, իսկ Ստեփանակերտի ծրագրի շահառուների թիվը հասներ 234-ի:
Երկու առաջարկություններն էլ հավանության են արժանացել: Եվ 2020 թվականին մեկնարկեց Ասկերանի տարեցների ծրագիրը շահառուների հիմնական կարիքների գնահատման հարցումով: Ասկերանի ծրագրի իրականացումը բարդացել է COVID-19 համաճարակի պատճառով, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր եղավ ավարտին հասցնել պիլոտային ծրագիրը և շարունակել այն մինչև պատերազմի սկիզբը։ Ծրագրից օգտվել է 43 շահառու, որոնցից 11-ը Ասկերանի բնակիչներ են, մնացածը՝ գյուղացիներ:
44-օրյա պատերազմի ընթացքում և՛ Ստեփանակերտի, և՛ Ասկերանի շրջանի շահառուները հիմնականում տարհանվել են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Եվ միայն պատերազմի ավարտից հետո 1-2 ամսվա ընթացքում նրանք կարողացան վերադառնալ հայրենիք:
Պատերազմից հետո կազմակերպությունը բախվեց նոր մարտահրավերների։ Պետք էր հասկանալ բռնագաղթված տարածքներից Ստեփանակերտ տարհանված միայնակ տարեցների ստույգ թիվը և հնարավորինս արագ կազմակերպել նրանց բժշկական ու սոցիալական օգնությունը։ Արցախի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, շրջվարչակազմերի, գյուղական համայնքների և ԿԽՄԿ-ի համատեղ ջանքերով հնարավոր դարձավ կազմել ճշգրիտ ցուցակներ:
Ներկայումս Տարեցների ծրագիրը սպասարկում է Ստեփանակերտի, Ասկերանի շրջանի և Շուշիի, Մարտունու ու Հադրութի շրջաններից տարհանված շուրջ 320 շահառուների: