Հանգանակը մասնակցում է Արցախի մշակութային կյանքին

Վերջերս Հանգանակի 4 շահառուները եւ ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը դարձել են Արցախի մշակութային կյանքի անմիջական մասնակիցները: Նրանք հրավիրվել են հեռուստաընկերություն՝ նոր ֆիլմի նկարահանության, որը պատմում է 120 հազար հայերի տեղահանության քրոնոլոգիան:

-Դա մեզ համար հետաքրքիր փորձառություն է, ասում է տիկին Իսկուհին, նաեւ պատասխանատվություն, քանի որ մենք ներկայացնում ենք մեր պատմությունը:

Նրանք եղան դիմահարդարման սենյակում, բոլորին կատարեցին դիմահարդարում եւ վարսահարդարում, դա նույնպես նորություն էր նրանց համար: Նկարահանող խմբի հետ նրանք մասնակցեցին լանչի: Ստեղծագործական պրոցեսը շատ վարակիչ էր եւ բոլորը խանդավառված էին այդ հնարավորության համար: