Տնային խնամք, համայնքային կյանքի ծաղկունք․ նոյեմբերյան լուրեր Կոտայքից
Հրազդանում և հարակից համայնքներում «Հանգանակի» բժշկական և սոցիալական խնամքի թիմը շարունակում է այցելել Արցախից բռնի տեղահանված 35 տարեցների։ Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի (AAMA Boston) աջակցությամբ մենք նրանց տրամադրում ենք բժշկական խնամք և հոգեսոցիալական աջակցություն։ Տեղահանումը խաթարել է տարիների ընթացքում ձևավորված կապերը, իսկ շատերի համար դժվարացել է օգտվել այն բուժօգնությունից ու>>>>>










