Հունիսի վերջին շաբաթվանից շարունակվում է պարանամթերքի բաշխումը: Այն հիմնականում ավարտվել է, բացառությամբ Լոռու մարզի: Հանգանակի թիմը հինգշաբթի օրը՝ հուլիսի 10-ին, պատրաստվում է այցելել Լոռու մարզ՝ կատարելու հերթական բժշկական ստուգումները եւ շահառուներին տրամադրելու պարենամթերք, հիգիենային պարագաներ եւ տակդիրներ:
Երեւանում եւ հարակից երեք մարզերում պարենամթերքի բաշխումը ավարտված է: Շահառուների մի մասը նախընտրում է անձամբ այցելել Հանգանակի գրասենյակ՝ ստանալու հումանիտար օգնությունը եւ թեյի սեղանի շուրջ հաճելի ժամանակ անցկացնելու Հանգանակի աշխատակիցների եւ արցախցի իրենց հայրենակիցների հետ: Մնացած շահառուներին պարենամթերքը տրամադրել են մեր բուժաշխատողները իրենց տնային այցերի ժամանակ:
Պետք է նշել, որ պարենամթերքը հիմնականում ձեռք ենք բերում Տարեցների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցներով: Սակայն մենք ունենք նաեւ մշտական աջակիցներ, որոնք տրամադրում են մեր շահառուներին քաղցրավենիք եւ չորացրած մրգեր: Այս աջակցությունը շարունակվում է ավելի քան մեկուկես տարի՝ Տարեցների ծրագրի մեկնարկից անմիջապես հետո: Մենք հպարտ ենք ներկայացնել եւ մեր երախտագիտությունը հայտնել «Մարտիկ» բարեգործական հիմնադրամին՝ մեր տարեցներին սատարելու եւ կազմակերպության շարունակական աջակցության համար:
Հունիս ամսվա պարենամթերքի տրամադրման մանրամասները դիտեք մեր ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

