20 սեպտեմբերի, 2025 (լուսանկարներ)

ՀԿԲՄ/AWWA․ Կյանքի փրկարար օղակ բռնի տեղահանված Արցախի տարեցների համար

«Մեր ամենադժվար պահին AWWA-ն մեզ հույս ներշնչեց»

2023 թվականի սեպտեմբերի վերջին Բաքվի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց: Այդ հարկադրված արտագաղթից տուժեց ավելի քան 100,000 արցախցի, այդ թվում՝ Հանգանակ հասարակական կազմակերպության անձնակազմը եւ նրա կողմից սպասարկվող ավելի քան 320 միայնակ տարեցները: Առանց տանիքի, առանց առաջին անհրաժեշտության միջոցների ու աջակցության, նրանք բախվեցին աներևակայելի դժվարությունների եւ վաղվա օրվա անորոշության։

Այդ ճակատագրական առաջին ամիսներին, երբ այլ օգնություն չկար, Հայ Կանանց Բարեկեցության Միությունը (AWWA) կանգնեց մեր կողքին՝ դառնալով իսկական փրկարար օղակ։ Նրանց անմիջական և կայուն ֆինանսական աջակցությամբ Հանգանակը կարողացավ մեր տեղահանված տարեց շահառուներին ապահովել ամենաանհրաժեշտով՝ սնունդով, դեղորայքով և ամենակարևորը՝ այն գիտակցությամբ, որ նրանք մոռացված չեն։

Արդեն երկու տարի է անցել այդ ողբերգությունից։ Այսօր՝ AWWA-ի շարունակական նվիրվածության շնորհիվ, Հանգանակը իր առաքելությունը շարունակում է Հայաստանում՝ աջակցելով ավելի քան 240 տարեցների, ովքեր կորցրել են ամեն ինչ, բայց դեռ պահպանում են հույսը։ Այս ցավալի տարելիցին մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում AWWA-ին։ Ձեր մարդասիրությունն ու անսասան աջակցությունը ուժ են տվել մեր տարեցներին դիմակայելու՝ հիշեցնելով, որ նրանք միայնակ չեն։

«Հանգանակ»-ի շահառու Արինա Ֆ․-ի հրետակոծություններից ավիրված տունը Ստեփանակերտում
Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) և «Հանգանակ» ՀԿ-ի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը Zoom հարթակում։ /2022թ․ օգոստոսի 19, Ստեփանակերտ/
2022թ․ դեկտեմբերի 26-ին ԿԽՄԿ-ն կարողացավ 10 տոննա բեռ (հիմնականում՝ դեղորայք) հասցնել շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Դրա շնորհիվ «Հանգանակ»-ը կարողացավ սահմանափակ քանակով ձեռք բերել անհրաժեշտ դեղամիջոցներ իր շահառուների համար։
«Հանգանակ»-ը՝ AWWA-ի ֆինանսական աջակցությամբ, 2023թ․ նոյեմբերից սկսել է խոստացված դրամական օգնությունը տրամադրել Արցախից տեղահանված իր շահառուներին։
Արտագաղթ. Սեպտեմբեր, 1923 (լուսանկար FIP)
«Հանգանակ»-ը ակտիվորեն որոնում է իր շահառուներին Հայաստանի ողջ տարածքում։
«Հանգանակ»-ի առաջին հաշվետու ժողովը Երևանում (Նոյեմբերի 3, 2023)
«Էմպաթիա» հոգեկան առողջության կենտրոնի կողմից տրամադրված «Հանգանակ»-ի նոր գրասենյակում Երևանում: (Մարտ, 2024)