Ճակատագրերի խաչմերուկներում

Սեդան ամեն առավոտ վեր է կենում եւ, արդեն սովորություն է դարձրել, դուրս է գալիս տնից եւ գնում է մինչեւ փողոցի վերջը, որտեղ վերջանում է տների շարքը եւ տեսարան է բացվում դեպի Շուշի: Պարզ երեւում է Ղազանչեցոց եկեղեցու ավիրված գմբեթը: Նա իր թույլ տեսողությամբ լավ չի նշմարում բոլոր շենքերը, բայց հիշողությամբ>>>>>

Բոլորը նրան Սեւո գիտեին, մենք կարծում էինք, թե դա նրա անվան կրճատ ձեւն է, Սվետա, հավանաբար, կամ Սեվիլ, կամ նման մի բան: Բայց պարզվեց, որ ազգանունն էր՝ Սեւյան: Նա մենակ չէր եկել, եկել էր Ռեբեկայի հետ: Ռեբեկան մոտեցավ ինձ եւ կամաց ասաց. — Միայնակ է, համ էլ արդեն թոշակի է>>>>>

Երբ Շուշիի շահառուների ցուցակում Վլադիկին ընդգրկեցինք, նա նոր էր բոլորել իր 60-ամյակը: Շուշիի բուժքույր Գյուլչորան խնդրեց, որ Վլադիկին էլ վերցնենք: — Մեղք է, ասաց, որբ է… Մենք լավ չհասկացանք Գյուլչորայի ասածը, մինչեւ չհանդիպեցինք Վլադիկին: Հերթական պարենամթերքն էինք բերել Շուշի՝ բաժանելու շահառուներին: Ընդամենը 30 շահառու ունեինք Շուշիում, որոնցից միայն երկուսն էին>>>>>

Տիկին Սոֆյան արդեն շատ հիվանդ էր, երբ նրա մասին գրեցինք: Նա վերջին անգամ այցելեց Հանգանակի գրասենյակ 2019թ. դեկտեմբերի 16-ին, մի ձմեռային անսպասելի տաք օր: Նա սիրում էր զբոսնել, իսկ այդ օրը նա չէր կարող տնից դուրս չգալ՝ եւ արեւի տակ ջերմանալու համար եւ Հանգանակ այցելելու: Նա գիտեր, որ բժշկուհի Լիլյան>>>>>

Բորիկ Խ. ունի լսողության խնդիրներ եւ դժվարանում է հաղորդակցվել մարդկանց հետ: Նա դրանից շատ է նեղվում, շատ ուշադիր նայում է զրուցակցի շրթունքների շարժումներին, փորձելով կռահել ասածը, բայց այդպես էլ չհասկանալով ասում է – հա, եւ զրույցը դրանով ավարտվում է: Սակայն երբ տանը հարց է ծագում, թե ով պիտի գնա ինչ-որ>>>>>