Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին:
Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում: Հայրը խառատ էր, մայրը՝ տնտեսագետ։ Ընտանիքում մեծանում էին 3 աղջիկ, նա առաջին երեխան էր։
1967 թվականին Անժելան ավարտելով Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, սակայն պոլիտեխնիկի երրորդ կուրսից փաստաթղթերը տեղափոխել է ՌԴ-ի Կինեշմա քաղաքի տնտեսագիտական տեխնիկումի հեռակա բաժինը։ 1969 թվականից՝ ուսմանը զուգահեռ նա աշխատել է Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատի պլանային բաժնում որպես տնտեսագետ, որտեղ աշխատել է մինչեւ 1983 թվականը։
1983-1994 թվականներին նա աշխատել է ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայում որպես հրահանգիչ։
1998-2015 թվականներին՝ աշխատել է Ստեփանակերտի պետական արխիվում։ 2013 թվականից թոշակառու է, նրա թոշակը կազմում է 61400 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ ։
Անժելան չի ամուսնացել։ Այժմ նա ապրում է հայրական տանը՝ քրոջ որդու ընտանիքի հետ, ի դեպ քրոջ որդին երկրորդ կարգի հաշմանդամ է։
Ձմռանը բնակարանը ջեռուցվում է էլեկտրականությամբ։
Անժելան Հանգանակի շահառու է 2016 թվականից։ Նա հիպերտոնիկ է, ունի հիպոթիրեոզ։ Հանգանակից նա ստանում է Կոնկոր 5մգ N25, Լինեքս N16 դեղերը։ Վերջին ժամանակներս պոլիկլինիկայից հաճախ է օգտվում, քանի որ հիպոթիրեոզը շատ է անհանգստացնում։
Նա շատ գոհ է Հանգանակի ողջ անձնակազմից ու իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, Հանգանակի ողջ անձնակազմին, հոգատար վերաբերմունքի համար: