Ավարտին է մոտենում հուլիս ամսվա պարենային օգնության տրամադրումը

Հուլիս ամսվա պարենային օգնության և դեղորայքի տրամադրվումը շահառուներին «Հանգանակում» արդեն ավարտվում է։ Դաժան շոգի պատճառով Հանգանակի աշխատակիցները հորդորում են շահառուներին տնից դուրս չգալ մինչեւ արեւի մայր մտնելը, սակայն նրանք սովորության համաձայն այցելում են գրասենյակ: Դա մի վայր է, որտեղ նրանք գտնում են սեր, հոգատարություն, խնամք եւ հանգստություն:

Շահառուների մեծ մասի համար օգնությունը առաքվում է տուն՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցիալական աշխատողների կողմից։

Անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը հուլիս ամսվա համար տրամադրվել է նաև Ասկերանի շահառուներին։ Ընդհանուր առմամբ պարենային օգնություն է տրամադրվել արդեն շահառուների 95 տոկոսին:

68_3
68_4
68_3 68_4

Ամենամսյա պարտադիր մթերքների շարքում ավելացվեց նաեւ ձուն: Քննարկելով սննդակարգը նուտրիցիոնիստների հետ, միանշանակ որոշվել էր, որ սպիտակուցային սնունդը պետք է գերակշռի առանձնահատուկ տարեցների մոտ: Որոշվեց, որ լավագույն սպիտակուցային սնունդ է նաեւ ձուն: Այդ մթերքը տարեցների կողմից նունպես ընդունվեց դրականորեն: Այսպիսով, հուլիս ամսվա ցանկը ներկայացված է հետեւյալ մթերքներից. 1լ բուսայուղ, 1 տուփ թեյ, 2 կգ շաքարավազ, 1 կգ բրինձ, 10 հատ ձու:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: