Արարատի մարզում ավարտվել է դեղանյութերի եւ պարենամթերքի առաքումը

Հանգանակի թիմը մայիսի 7-ին այցելեց Արարատի մարզ: Այցը նպատակային էր, քանի որ նախատեսել էինք այցելել բացառապես առավել կարիքավոր շահառուներին: Մարզի պատասխանատու բուժքույր Մարսելա Սարգսյանը պատրաստ սպասում էր Հագանակի թիմին, որը վաղ առավոտյան արդեն Արտաշատում էր: Հնարավոր եղավ կատարել բոլոր նախատեսված այցելությունները: Շահառուները զգուշացված էին սպասվող այցի մասին, ուստի սիրով սպասում էին արդեն հարազատ դարձած Հանգանակի աշխատակիցներին: Կատարեցինք ընդհանուր առմամբ 4 այց՝ տարբեր գյուղերում ապաստարան գտած մեր շահառուներին: Բոլորին տրամադրվեց անհրաժեշտ դեղանյութերը եւ պարենամթերքը: Նրանց ֆիզիական առողջությունը կարելի է համարել բավարար, գրագետ կազմակերպված բուժումը տվել է իր արդյունքները: Իսկ թե ինչպիսի պայմաններում են ապրում մեր շահառուները՝ դուք կարող եք հասկանալ ներկայացված լուսանկարներից:

Մարզի մնացած 24 շահառուների դեղանյութերի եւ պարենամթերքի տրամադրումը Մարսելան իրականացրեց հաջորդ մի քանի օրվա ընթացքում:

164_2_4
164_2_2
164_2_3
164_6_2
164_6
164_5
164_5_2
164_4_2
164_3
164_4
164_2_4 164_2_2 164_2_3 164_6_2 164_6 164_5 164_5_2 164_4_2 164_3 164_4

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: