Արտերկրից ժամանած մեր հայրենակիցները կրկին մեզ հետ են

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերին, Լաուրա Պուրուտյանը ամուսնու հետ  այցելեցին Հանգանակի գրասենյակ: Այցելելով Արցախ, նրանք չէին կարող չկատարել Հանգանակի կլինիկական ծրագրերի պատասխանատու Նենսի Բարսամյանի խնդրանքը՝ հանդիպել Հանգանակի աշխատակիցների հետ:

Այս ծանր օրերին Լաուրա Պուրուտյանը նորից Հայրենիքում է: Այս անգամ եւս Լաուրան մեծ սիրով կատարեց Նենսիի խնդրանքը՝ հանդիպելու եւ իր ու Նենսիի զորակցությունը հայտնելու Հանգանակի աշխատակիցներին եւ շահառուներին: Շատ ջերմ հանդիպում էր: Լաուրան ասաց, որ հաճելի զարմացած էր Հանգանակի կազմակերպված եւ կանոնակարգված աշխատանքով, հիշեց «Մի կյանքի պատմություն» խորագրով գիրքը, որտեղ ներկայացված էին Հանգանակի բազմաթիվ շահառուների դրամատիկ կենսագրությունները: Հանգանակի Տարեցների ծրագրի համակարգող Լինա Գրիգորյանը հուզվեց այդ հիշողության համար եւ ասաց, որ ամեն ինչ մնացել է Արցախում, միայն շահառուների ցուցակն է հնարավոր եղել վերցնել այդ ամբողջ փաստաթղթավորված արխիվից:

ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակիցներն այցելեցին «Հանգանակ» Կարդալ ավելին…

Լաուրան հետաքրքրվեց, թե ինչպես են կարողացել տեղավորվել Հանգանակի աշխատակիցները եւ շահառուները Հայաստանում: Նշվեց, որ հիմնականում աշխատակիցները տեղավորվել են, թեկուզ շատերը դեռեւս ժամանակավոր վարձակալությամբ: Իսկ շահառուների մասին խոսելիս նշվեց, որ 320 շահառուներից հայտաբերվել  է արդեն 180-ի կացարանների տեղը, եւս 5 հոգի տեղափոխվել են Ռուսաստան՝ բարեկամների մոտ: Շահառուների մի մասը իրենք են զանգահարում եւ հայտնում իրենց կացության վայրը, իսկ մնացածին կարելի է եղել գտնել ծանոթների եւ ազգականների միջոցով:

Լաուրայի հարցրին, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան, ասվեց, որ առաջնահերթ է հայտնաբերել բոլոր շահառուներին եւ սկսել նրանց միանվագ ֆինանսական օգնության տրամադրումը: Քանի որ ամեն ինչ դեռեւս անորոշ է, մասնավորապես բազմաթիվ շահառուների կացության վայրը ժամանակավոր է, ուստի միաժամանակ կատարվում է կարիքների գնահատում եւ դասակարգում՝ հետագա անելիքները հասկանալու համար:

Հանդիպման վերջում Հանգանակի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Լաուրային իրենց զորակցելու եւ սատարելու համար: