Դեղանյութերով ապահովումը մարտ ամսում կլինի ամբողջական

Մարտ ամիսը սկսվեց նվիրատվություններով: Ստանալով հումանիտար օգնություն պարենամթերքի ե ւ հիգիենիկ պարագաների տեսքով, կազմակերպության մյուս կարեւոր ընթացիկ խնդիրը շահառուներին դեղանյութերով ապահովումն էր:

«Հանգանակի» բարեկամները, իմանալով կազմակերպության ֆինանսական դժվարությունների մասին, կատարեցին նվիրատվություն, որը ամբողջությամբ կարող է ծածկել մարտ ամսում  Ստեփանակերտի եւ Ասկերանի շահառուների դեղանյութերի եւ բժշկական պարագաների պահանջը:

Հանգանակը իր երախտագիտությունն է հայտնում կանադահպատակ մեր հայրենակցուհիներին, որոնք անտարբեր չմնացին Արցախի միայնակ տարեցների նկատմամբ եւ իրենց աջակցությունը եւ զորակցությունը հայտնեցին այս կերպ:

Այցելեք մեր կայք եւ եղեք տեղեկացված կազմակերպության առօրյային: