Լենա Մն.

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին:

Լենան ծնվել է 1940թ. հուլիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Հայրը ատաղձագործ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում մեծանում էին 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ։ Լենան չորրորդ երեխան էր։ 1957 թվականին Լենան ավարտելով Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը ուսումը շարունակում է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Ստեփանակերտի ճտահանման կայանում՝ որպես լաբորանտ։

1974 թվականին Լենան ամուսնանում եւ տեղափոխվում է Բաքու։ 1988 թվանականին, երբ սկսվում է արցախյան ազգային-ազատագրական շարժումը, բազմաթիվ հայ ընտանիքների հետ նրանք էլ թողնելով տուն-տեղ՝ տեղափոխվում են Ստեփանակերտ: Ամուսնու հետ նրանց տրամադրում են կացարան արտադրական կոմբինատի շենքում: Երկու տարի հետո, 1990 թվականին ամուսինը մահանում է սրտի կաթվածից։ Բայց Լենան մինչեւ հիմա մեծ ոգեւորությամբ է հիշում ու պատմում ամուսնու, նրա հարազատների մասին։ Չնայած նրանք երեխաներ չունեցան, բայց նա այդ տարիները համարում է իր կյանքի ամենաերջանիկ տարիները։ Ամուսնու մահից հետո Լենան տեղափոխվում է հայրական տուն։

1988 թվականին Ստեփանակերտ տեղափոխվելով նա աշխատանքի է անցնում ատամնաբուժական պոլիկլինիկայում, որտեղ էլ աշխատում է մինչեւ 2010 թվականը։

Ամսական ստանում է 54900 ՀՀ դրամ թոշակ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակից 5000 ՀՀ դրամ։

Չնայած նրա բնակարանը երեք սենյականոց է, բայց նա ապրում է մեկ սենյականում, որը ձմռանը ջեռուցվում է փայտով, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացված ջեռուցման փոխհատուցման գումարից ու իր թոշակից։

Հանգանակի շահառու է 2008 թվականից: Հանգանակի մասին տեղեկացվել է Հանգանակի աշխատողներից:

Իր առողջական վիճակը նա համարում է միջինից ցածր, ունի էնդեմետիկ խպիպ, հոդերի պրոբլեմ, որի պատճառով դժվար է շարժվում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում հոդացավերի պատճառով նրա առողջական վիճակը բավականին վատացել է, համարյա չի կարողանում շարժվել։

Հանգանակից ստանում է Լ-Թիրոքսին 50/50, Վոլտարեն, Լինեքս N16։

Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս:

Նա շատ շնորհակալ է Հանգանակի ողջ անձնակազմից ու հատուկ շնորհակալություն է հայտնում բարերարներին, որոնք հեռու-հեռվից կարողանում են զգալի թեթեւացնել իրենց կյանքը։

P.S. 2020-ի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նա տեղափոխվել է Հայաստան, որտեղ մահացել է այդպես էլ չհասցնելով պատերազմից հետո վերադառնալ հայրական տուն։