Հանգանակը շարունակում է բժշկական ծառայություններ տրամադրել իր շահառուներին: Ծրագրի հիմնական բաղադրիչներից է անհրաժեշտ դեղանյութերով ապահովումը: Տեխնիկական պատճառով մի փոքր ուշացումով կատարվեց ապրիլ ամսում գրանցված դեղանյութերի պատվերը եւ անմիջապես սկսվեց առաքումը: Կարճ ժամանակահատվածում ավարտվեց դեղանյութերի տրամադրումը: Եվ այսօր վստահորեն կարելի է ասել, որ կազմակերպության շահառուները ապահովված են անհրաժեշտ դեղանյութերով:
Ուրախությամբ պետք է նշել, որ Հանգանակի այսօրվա առօրյան ավելի է նմանվում Ստեփանակերտի գրասենյակի առօրյային: Ավելի ու ավելի շատ շահառուներ են այցելում գրասենյակ: Այցելության նպատակները շատ տարբեր են՝ գալիս են դեղանյութեր ստանալու, բժշկական խորհրդատվության կամ հոգեբանական խմբային պարապմունքների, իսկ հաճախ պարզապես զրուցելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու հարազատ միջավայրում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: