Կոտայքին հաջորդեց Արմավիրի մարզը: Հանգանակի թիմը վերջին այցերի ժամանակ փորձում է գնահատել կազմակերպության կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների արդյունավետությունը: Առանձնապես դա կարեւոր է մարզերում բնակվող շահառուների համար, քանի որ հաճախ տարածությունների պատճառով շահառուները չեն դիմում առաջնային բուժօգնության պետական բուժհաստատություններ: Այցի ընթացքում իրականացվեց նաեւ պարենամթերքի եւ դեղանյութերի առաքումը:
Արմավիրի մարզում Հանգանակի թիմը հանդիպեց 9 տարեցների, որոնց նախորդ այցի ժամանակ տրմադրվել էր բժշկական խորհրդատվություն եւ անհրաժեշտ դեղանյութերը: Բոլոր այցելած շահառուների առողջական վիճակը բավարար էր: Մեծ մասը տառապում էր հիպերտոնիայով, սակայն ճիշտ կազմակերպված բուժումը եւ սննդակարգը, որին հիվանդները պարտաճանաչ հետեւում էին, տվել է իր գոհացուցիչ արդյունքները: Զարկերակային ճնշման ցուցանիշները բոլորի մոտ նորմայի սահմաններում էին: Շահառուները իրենք նույնպես նշում են ինքնազգացողության բարելավում:
Արմավիրի մարզի մնացած շահառուների մթերքի տրամադրումը կշարունակեն մարզի պատասխանատուները, իսկ Հանգանակի թիմը վերադարձավ Երեւան՝ բավարարված արձանագրված արդյունքներով:
Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: