Հանգանակի այցը Ալավերդի

Վաղ առավոտից Հանգանակի թիմը ուղեւորվեց Լոռու մարզ: Նախատեսել էինք գնալ Վանաձոր, այցելել որոշ շահառուների, տրամադերել պարենամթերքը եւ անհրաժեշտ դեղանյութերը Վանաձորի շահառուներին եւ անմիջապես ուղեւորվել Ալավերդի: Հանդիպման վայրը Վանաձորում տիկին Ալիսի վարձակալած բնակարանն էր: Ըստ պայմանավորվածության շահառուները իրենց պարենամթերքը եւ դեղանյութերը ստացան տիկին Ալիսի մոտից: Իսկ մենք շարժվեցինք դեպի Ալավերդի:

Մենք վերջին օրերին շահառուների հետ անընդհատ կապի մեջ էինք, որպեսզի ճշտենք նրանց բնակության վայրերը եւ կոնկրետ հասցեները: Ալավերդիում բնակվող մեր բոլոր շահառուները նշում էին, որ ճանապարհը նման է Շուշի տանող ճանապարհին: Սակայն մենք այնտեղ գտանք, ոչ միայն Շուշի տանող ճանապարհի նմանությունը, այլեւ Քարվաճառի եւ Խաչեն գետի, Գանձասարի եւ Հադրութի անտառների նմանությունը: Մենք կարծես հայտնվել էինք հայրենի Արցախում:

Ալավերդիում շատ հեշտությամբ գտանք մեր շահառուներին: Հիմնականում նրանք բնակվում էին առանձին բնակարաններում: Բնակարանային վարձը բավական մատչելի է Ալավերդիում, սակայն նշեցին կոմունալ վճարների սուղ լինելը: Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ նրանք քաղաքային իշխանություններից եւ հասարակական կազմակերպություններից ստացել են զգալի նյութական աջակցություն: Մասնավորապես նշեցին, որ վերջերս ստացել են 250000-ական դրամական օգնություն, որը օգտագործել են կենցաղային տեխնիկա, լվացքի մեքենաներ եւ այլ իրենց համար անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար:

Պետք է նաեւ ասել, որ բնակարանները բավականին բարեկարգ էին, մասնակի վերանորոգված: Պատուհաններից բացվում էին գեղատեսիլ տեսարաններ դեպի Լոռու անտառները եւ Դեբետ գետը: Ընդհանուր առմամբ մեր շահառուները բավարար վիճակում էին, առանց առողջական լուրջ խնդիրների: Շահառուներից մեկին անվճար տրամադրել էին կարի մեքենա, որով նա զբաղվում էր օրվա մեծ մասը:

Ալավերդու «Նավակ» կենտրոնը World Vision Armenia-ի աջակցությամբ իրականացրել է հոգեբանական դասընթացներ Արցախից տեղահանված մարդկանց հետ, որին մասնակցել են նաեւ մեր 4 շահառուները: Բոլորը գոհունակությամբ նշեցին այդ պարապմունքների մասին, հիշեցին նաեւ Հանգանակի պարապմունքները Ստեփանակերտում:

Մենք մենր շահառուներին տրամադրեցինք անհրաժեշտ դեղանյութերը եւ պարենամթերքը եւ բոլորի հետ անցկացրինք կարիքների գնահատման հարցախույզ:

Ճանապարհորդության մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:

167_16
167_10
167_14
167_21
167_15
167_4
167_18
167_20
167_8
167_3
167_7
167_9
167_11
167_19
167_5
167_2
167_16 167_10 167_14 167_21 167_15 167_4 167_18 167_20 167_8 167_3 167_7 167_9 167_11 167_19 167_5 167_2

Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: