«Հանգանակում» սկսվել է հունիս ամսվա պարենային օգնության բաշխումը (ֆոտոշարք)

«Հանգանակում» սկսվել է հունիս ամսվա պարենային օգնության և դեղորայքի տրամադրվումը շահառուներին։ Առավել ակտիվ շահառուներն այն ստանում են ինքնուրույն՝ կազմակերպության գրասենյակում։

Մնացածների միջև պարենային օգնությունը բաշխում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի եւ Հանգանակի սոցիալական աշխատողները։

Անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը հունիս ամսվա համար տրամադրվում է նաև Ասկերանի շահառուներին։

Այսպիսով, հունիս ամսվա ցանկը ներառում է. 1լ բուսայուղ, 1 տուփ թեյ, 1 կգ շաքարավազ, 1 կգ վերմիշել, 1 կգ հավի բուդ, 10 հատ ձու եւ մեկ տուփ լվացքի փոշի: Պարենամթերքի հետ միաժամանակ տրամադրվել են անհրաժեշտ դեղանյութեր եւ մեկ ամսվա պահանջարկին համապատասխան քանակով ինսուլինային ներարկիչներ՝ ինսուլինակախյալ հիվանդներին:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: