«Հանգանակ»-ը սկսել է պարենային օգնության տրամադրումը շահառուներին

«Հանգանակ» ՀԿ սկսել է հունվարի ամենամսյա պարենամթերքի տրամադրումը: Ամանորյա տոներից հետո անմիջապես սկսվել է դեղանյութերի տրամադրումը, որը շարունակվում է՝ համաձայն սահմանված գրաֆիկի: Այս շաբաթվա դեղանյութերի տրամադրումը համընկել է պարենամթերքի տրամադրման հետ, ուստի գալով գրասենյակ շահառուները ստանում են իրենց պարենամթերքը եւ անհրաժեշտ դեղանյութերը միաժամանակ:

Մթերքի առաքումը կատարվում է ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների տնային սպասարկման կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ: Երկուշաբթի օրվանից առ այսօր առաքվել է պարենամթերքի ավելի քան 70%-ը: Այն կավարտվի մինչեւ շաբաթվա վերջ:

Թաթուլ Շեքյանը իրականացնում է Ասկերանի շրջանի շահառուների պարենամթերքի տրամադրումը: Այսօրվա դրությամբ Ասկերանի շահառուներից չեն ստացել իրենց պարենամթերքը միայն 10 հոգի: Վերջիններիս պարենամթերքի առաքումը կատարվում է գյուղապետերի միջոցով:

Ասկերանի շրջանի շահառուներից որոշները նույնպես գերադասում են այցելել գրասենյակ՝ հետազոտվելու, ստանալու պարենամթերքը եւ դեղանյութերը, ինչպես նաեւ ունենալ հաճելի ժամանց Հանգանակի անձնակազմի հետ:

Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առաջ: