Հուլիսի սկզբին կարճատեւ այցով Երեւանում էր Հանգանակ ՀԿ աշխատակազմի համար հեռահար դասընթացների կազմակերպիչ եւ վարող Ջեյն Մահակյանը, որը ներկայացնում է Հայ Կանանց Բարեկեցության Միությունը (AWWA): Այցի ընթացքում Մարիոթ Արմենիա հոթելում կայացավ նրա հանդիպումը «Հանգանակ» ՀԿ տնօրեն Գոհար Հովհաննիսյանի հետ:
Նշենք, որ Zoom հարթակում հեռավար ուսուցման դասընթացները շարունակվում են արդեն շուրջ 4 ամիս, և սա նրանց առաջին իրական հանդիպումն էր վիրտուալ տարածքից դուրս: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված դասընթացների կարեւորության եւ թեմատիկայի վերաբերյալ, վերջիններիս հաճախականության եւ բժշկական անձնակազմի ընդգրկվածության մասին:
Եղավ նաեւ հաճելի անակնկալ. AWWA-ի հոգաբարձուների խորհրդի անդամ ՋոԱնն Ջանջիգյանը Հանգանակ ՀԿ ամբողջ անձնակազմի համար ուղարկել էր նվերներ՝ ՀԿԲՄ տարբերանշաններով շարֆեր:
Վերջում հույս հայտնեցին, որ այսպիսի հանդիպումները կլինեն հաճախակի եւ շարունակական: