Մայիսի 8-ին Կոտայքի մարզում Հանգանակի թիմը այցելեց Ջրվեժ, Հացավան, Բալահովիտ, Լուսակերտ, Պտղնի եւ Բյուրեղավան բնակավայրերը: Լավ կազմակերպված այցի ընթացքում հնարավոր եղավ այցելել բոլոր նախատեսված 8 շահառուներին: Նրանք հիմնականում տառապում են հիպերտոնիկ հիվանդությամբ: Նորից Հանգանակի թիմը գոհունակությամբ նկատեց շահառուների մոտ լավ կառավարվող հիվանդության բավարար արդյունքները: Այցի ընթացքում իրականացվեց նաեւ պարենամթերքի եւ դեղանյութերի առաքումը:
Պարենամթերքի առաքումը կշարունակի մարզի պատասխանատու բուժաշխատողը, իսկ Հանգանակի թիմը ուշ երեկոյան վերադարձավ Երեւան:
Այցի մանրամասները ներկայացված են ֆոտոշարքում:
Հետեւեք մեր կայքին եւ եղեք տեղեկացված Հանգանակի նորություններին: