Հերթական անգամ «ԱգրիԱրտ» ՍՊԸ աշխատակիցը այցելել է «Հանգանակ» ՀԿ՝ բժշկական թափոնների փոխադրման համար

Վերջին ամիսներին օգտագործված ինսուլինային ներարկիչների համար «ԱգրիԱրտ» ՍՊԸ աշխատակիցը ներկայացել է «Հանգանակ» ՀԿ գրասենյակ՝ թափոնները տեղափոխելու: Պայանագիրը կնքելուց հետո սա արդեն երրորդ փոխադրումն է: Ըստ պայմանագրի դրույթների, «ԱգրիԱրտ» ՍՊԸ պարտավորվել է իրականացնել բժշկական թափոնների փոխադրման եւ վնասազերծման աշխատանքները:

Շահառուները ամսվա ընթացքում իրենց օգտագործած ինսուլինային ներարկիչները հավաքում են պլաստիկ շշերում եւ բուժքույերի միջոցով փոխանցում «Հանգանակ» ՀԿ գրասենյակ: Վերջին մի քանի ամսում 5 ինսուլինակախյալ շահառուների կողմից օգտագործված ներարկիչների ընդհանուր քաշը կազմել է 5.3կգ: Դրանց վնասազերծումը կատարվում է թերմիկ եղանակով՝ հատուկ վառարանում: Քանի որ «ԱգրիԱրտ» ՍՊԸ վառարանը կամ ինսիներատորը բավական ծավալուն է, ուստի այն աշխատացնում են ոչ ամեն օր, այլ միայն բավականին թափոններ կուտակվելու դեպքում:

Նշենք, որ «ԱգրիԱրտ» ՍՊԸ սպասարկում է նաեւ Ստեփանակերտի մի շարք բժշկական հաստատություններ:

Կարդացեք նաև՝ «Հանգանակը» պայմանագիր է կնքել «ԱգրիԱրտ» ՍՊԸ-ի հետ բժշկական թափոնների վնասազերծման վերաբերյալ

Նկարում՝ «Հանգանակ» ՀԿ տնօրեն Գ. Հովհաննիսյանը եւ «ԱգրիԱրտ» ՍՊԸ տնօրեն Է. Ջավադյանը փոխանակում են ստորագրված պայմանագրի պատճեները