Հոգեբանական ծառայությունները նոր երանգներ են ստանում

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցավ հերթական հոգեբանական խմբակային սեանսը: Հոգեթերապեւտ Անահիտ Լալայանը պարապմունքների ընթացքում փորձում է նոր հետաքրքրական խաղային լուծումներ գտնել մասնակիցների համար, որպեսզի նրանք դառնան ավելի ակտիվ եւ մոտիվացված: Այս սեանսը նույնպես բացառություն չէր: Այն նոր երանգներ ստացավ եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Մասնակիցներին տրվեցին ներկեր, որպեսզի նրանք իրենց զգացմունքները արտահայտեն երանգներով: Շատ աշխույժ պարապմունք ստացվեց: Շահառուները պարտաճանաչ աշակերտների նման աշխատում էին կատարել բժշկուհու բոլոր հրահանգները:

Առաջիկա երեք պարապմունքները նույնպես նվիրված կլինեն նկարչական-գունային տեխնիկային, որից հետո կկատարվի հոգեբանական անհատական վերլուծություն յուրաքանչյուր մասնակցի համար:

Միջոցառման մանրամասները տեսաշարում: