Սեպտեմբերի 15-ին պլանավորած հերթական հոգեբանական խորհրդատվությունը տեղի ունեցավ, սակայն ոչ այնպես, ինչպես նախատեսվել էր: Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան էր մասնակիցների անհանգստության հիմնական պատճառը, ուստի գունա-նկարչական դասընթացը հետաձգվեց եւ դրա փոխարեն խոսվեց տիրող իրավիճակից:
Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցավ նոր հանդիպում, եւ այս անգամ հոգեբանական խորհրդատվությունը ընթացավ ըստ նախատեսված ծրագրի: Մասնակիցները բավականին ակտիվ էին, բարձրաձայն քննարկում եւ հիմնավորում էին իրենց ընտրած գույները, որ առավելագույնս արտահայտում էր իրենց հոգեվիճակը: Պարապմունքի վերջում ստացված պատկերը գոհացրեց բոլորին: Որոշվեց այն կախել պատից եւ ամեն պարապմունքից հետո նոր գույներ ավելացնել՝ ըստ մասնակիցներ հոգեվիճակի:
Պարապմունքի մանրամասներին հետեւեք ֆոտոշարքում: