Մարտի 17-ին Հանգանակի թիմը ուղեւորվեց Ասկերան՝ հումանիտար ճանապարհով ստացած մթերքը եւ հիգիենայի պարագաները հասցնելու Ասկերանի շահառուներին: Այս անգամ որոշվեց, որ օգնությունը անհրաժեշտ է առաքել տուն, քանի որ շատ ծավալուն է եւ տարեց շահառուների համար դժվար կլինի այն ինքնուրույն հասցնել տուն /ավելի քան 16 կգ մթերք եւ մոտ 3կգ հիգիենայի պարագաներ/: Միաժամանակ որոշվեց, որ դա կլինի նաեւ որպես տնային այց՝ գնահատելու շրջափակման մեջ գտնվող մարդկանց կարիքները: Այսպիսով, կատարվեց 10 տնային այց Ասկերանում, եւս 2 շահառուի այցելեցինք Խնապատում եւ 2 շահառուի Ծաղկաշատում:
Տպավորությունը այցերից գոհացուցիչ էր, որոհետեւ վերջին ամիսներին տրամադրված մթերքը, հիգիենայի պարագաները եւ դեղանյութերը հիմնականում բավարարում էին շահառուների կարիքները: Նրանք մեծ գոհունակություն եւ երախտագիտություն հայտնեցին այս դժվար ժամանակներում իրենց ուշադրության կենտրոնում պահելու եւ օգնության ձեռք մեկնելու համար:
Այցի մանրամասները եւ տպավորությունները կարող եք գտնել ֆոտոշարքում:
Եթե դուք բնակվում եք Արցախում, միայնակ եք եւ կարիք ունեք օգնության, «Հանգանակի» դռները միշտ բաց են ձեր առջեւ: