Շահառուները մարզերից գալիս են Երեւան՝ մասնակցելու հոգեբանական պարապմունքներին

Հունիսի 20-ին կայացավ հերթական հոգեբանական խմբային պարապմունքը: Ինչպես միշտ այն մարդաշատ էր եւ անցավ բավականին հետաքրքիր: Տիկին Կ-ն չէր կարող բաց թողնել հերթական պարապմունքը եւ Հրազդանից եկել էր միանալու արդեն հարազատ դարձած խմբի ընկերներին: Իսկ տիկին Ի-ն Վանաձորից էր եկել եւ նույն օրը նորից պետք է վերադառնա տուն: Ահա այդքան նրանք նվիրված են դոկտոր Լալայանին եւ իրենց ընկերներին:

Էմպատիա հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները անցկացնում են նաեւ անհատական խորհրդատվություններ Երեւանում եւ մարզերում: Մի քանի օր առաջ տիկին Կ-ին կենտրոնի հոգեբանը այցելել էր Հրազդանում՝ Հանգանակի մեկ այլ շահառուի մոտ: Իսկ Արմավիրում բնակվող մեր շահառուներին այցելել են անցած շաբաթ:

Պարապմունքի մանրամասներին ծանոթացեք ֆոտոշարքում

170_5
170_6
170_8
170_7
170_4
170_9
170_5 170_6 170_8 170_7 170_4 170_9

Եթե դուք բռնագաղթել եք Արցախից, միայնակ տարեց եք եւ կարիք ունեք խնամքի՝ զանգահարեք մեզ 097  770 900 հեռախոսահամարով կամ այցելեք գրասենյակ: