2009թ. դեկտեմբերին «Հանգանակ» ՀԿ-ն նշեց իր հնգամյակը: ԼՂՀ կառավարությունը (վարչապետ պրն. Արա Հարությունյան), կարևորելով կազմակերպության աշխատանքը և գնահատելով «Տարեցների ծրագիրը», պատվոգրեր հանձնեց կազմակերպությանը և ծրագրի հովանավորներին `Հայ կանանց բարեկեցության միությանը և Նյու Յորքի բարերար Զավեն Քեն Դարյանին:
Առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, «Հանգանակ» ՀԿ-ի և Տարեցների ծրագրի 5-րդ տարեդարձի կապակցությամբ, 2009 թ. դեկտեբերին պատվոգիր է հանձնել
«Հանգանակ» ՀԿ-ին `Ստեփանակերտի տարեց բնակչության սոցիալական և առողջական վիճակը բարելավելու համար:
2011 թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պրն. Աշոտ Ղուլյանը պատվոգրեր հանձնեց «Հանգանակ» ՀԿ-ին և նրա հովանավորներին`Հայ կանանց բարեկեցության միությանը եւ պարոն Զավեն Քեն Դարյանին:
2012թ.-ի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունեց կազմակերպությանը և նրա շահառուներին, և ծրագրի հովանավորներին և «Հանգանակ» հասարակական կազմակերպությանը պարգեւատրեց պատվոգրերով և հուշանվերներով:
2014 թ. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ պրն. Աշոտ Ղուլյանը, «Հանգանակ» ՀԿ-ի և Տարեցների ծրագրի 10-ամյակի կապակցությամբ, Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին նվիրված մեդալով պարգևատրեց «Հանգանակ» ՀԿ նախագահ դոկտոր Գոհար Հովհաննիսյանին:
2014 թ. ԱՀ վարչապետ Արա Հարությունյանը ջերմորեն ընդունեց Բոստոնից ժամանած հյուրերին և «Հանգանակ» ՀԿ-ի և Տարեցների ծրագրի 10-ամյակի կապակցությամբ շքանշաններով պագեւատերեց A.W.W.A.-ի անդամներին՝ Արցախում նրանց բարեգործական առաքելության համար:
2014-ին Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Սուրեն Գրիգորյանը ընդունեց A.W.W.A.-ի և «Հանգանակ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին և իր երախտագիտությունը հայտնեցին Ստեփանակերտում բնակվող 200 միայնակ տարեցների կյանքը բարելավելու համար: Նա պարգևատրեց AWWA- ին և Հանգանակ ՀԿ-ին պատվոգրերով և հուշանվերներով:
2014-ի հոկտեմբերին Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանը ողջունեց Բոստոնից ժամանած A.W.W.A.- ի անդամներին և «Հանգանակ» ՀԿ աշխատակիցներին ու իր աջակցությունը առաջարկեց Տարեցների ծրագրին շահառուներին դեղերով ապահովելու հարցում և, որպես ծրագրի 10-րդ տարեդարձի նվեր, կինոդիտումների համար կազմակերպությանը հանձնեց մեծ էկրանով հեռուստացույց:
2014 թ.-ին, «Հանգանակ» ՀԿ-ի և Տարեցների ծրագրի 10-ամյակի կապակցությամբ, «Մայրություն» ՀԿ նախագահ տիկին Հասմիկ Միքայելյանը AWWA- ին և «Հանգանակ» ՀԿ-ին պարգևատրեց «Մայրական երախտագիտություն» մեդալներով:
2019 թ.-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պրն. Արտակ Բեգլարյանը «Հանգանակ» ՀԿ-ի և Տարեցների ծրագրի 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց AWWA- ին և «Հանգանակ» ՀԿ-ին:
2019 թ.-ին Արցախի հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Սամվել Ավանեսյանը պատվոգրեր հանձնեց «Հանգանակ» ՀԿ-ին, AWWA- ին և պարոն Դավիթ Մկրտչյանին՝ «Տարեցների ծրագրի» 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ գնահատելով Արցախի տարեց բնակչության կյանքի որակի բարելավման գործում նրանց հսկայական ներդրումը: