Ներածություն
“Հանգանակ” հասաակական կազմակերպությունը, Հայ կանանց բարեկեցության միության (AWWA) հովանավորությամբ, 2004թ.նոյեմբերի 29-ին սկսել է “Սոցիալական եւ բժշկական օգնություն Ստեփանակերտում բնակվող միայնակ տարեցներին” պիլոտային ծրագիրը:
Պիլոտային ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն՝ նախաքննական եւ հետքննական հարցում։
Նախաքննական հարցման հիմնական նպատակն էր հավաքել ելակետային տվյալների բազա՝ մասնակիցների ընդհանուր առողջական վիճակի, բժշկական հաստատություններից օգտվելու, վերջիններիս առողջապահական ծախսերի, ինչպես նաեւ հիմնական սոցիալ-դեմոգրաֆիկ տվյալների վերաբերյալ: Նախաքննական հարցման արդյունքները համեմատվել են հետքննական հարցման արդյունքների հետ, որն անցկացվել է նախագծի վերջում՝ Պիլոտային ծրագրի արդյունավետության գնահատման համար: