Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին։
Սվետլանան ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 7-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղում: Հայրը աշխատում էր կոլտնտեսությունում, մայրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր։ Ընտանիքում մեծանում էին 3 երեխա՝ 2 տղա եւ 1 աղջիկ։ Սվետլանան ընտանիքի առաջին երեխան էր։
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո նա տեղափոխվում է Բաքու՝ քեռու մոտ, շարունակում է ուսումը եւ միաժամանակ հաճախում կար ու ձեւի կուրսեր։ Ավարտելով կուրսերը նա աշխատանքի է անցնում Բաքվի կարի ֆաբրիկայում։ 1970 թվականին նա ամուսնանում եւ տեղափոխվում է Մարտունի քաղաք։ Սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվում են եւ Սվետլանան տեղափոխվում է Ստեփանակերտ, սկսում ապրել վարձով ու աշխատանքի է անցնում Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում։ 1973 թվականին կարի ֆաբրիկայից տեղափոխվում է քաղաքային լվացքատուն, այնտեղից էլ Ստեփանակերտի ծննդատան լվացքատուն։ Որտեղ էլ նա աշխատել է մինչեւ թոշակի անցնելը:
Սվետլանան միշտ եղել է պարտաճանաչ ու բարեխիղճ աշխատող ու վայելել է թե ընկերների, եւ թե ղեկավարության սերն ու հարգանքը։ Եվ հենց այդ հարգանքն էր պատճառը, որ Ծննդատան ղեկավարությունը իմանալով Սվետլանայի բնակարանային պայմանները, ծննդատնից նրան սենյակ է հատկացնում՝ բնակվելու համար։ Սակայն թոշակի անցնելուց հետո նա ստիպված եղավ թողնել այդ սենյակը։ Այժմ նա ապրում է բարեկամի բնակարանից իրեն հատկացված մեկ սենյակում։ Նրա թոշակը կազմում 59000 ՀՀ դրամ, որից՝ 9400 ՀՀ դրամը որպես միայնակ թոշակառուի նպաստ։
Սվետլանան Հանգանակի շահառու է 2015 թվականից։
Նա Հանգանակի ակտիվ շահառուներից է, մասնակցում էր կազմակերպվող բոլոր միջոցառումների թե Հանգանակում, եւ թե արտագնա։ Մինչ օրս էլ նա հաճախակի է այցելում Հանգանակ, զրուցում, կիսվում ու անց կացնում իր ժամանակը։ Շատ գոհ է Հանգանակի իր բուժքույր Էլզա Ներսիսյանից, ում հետ նա կարողանում է կիսվել ցանկացած սրտնեղած պահի։
Սվետլանան ունի տեսողության պրոբլեմ, վերջերս էլ սկսել է բողոքել ոտքերի այտուցից։
Հանգանակից ստանում է Կոնկոր կոր N30, Տեմպալգին N30։ Հանգանակից ստացված մթերքը հերիքում է ամբողջ ամիս։
Իր մի սենյակը նա ջեռուցում է էլեկտրականությամբ, որի դիմաց վճարում է Հանգանակից ստացած ջեռուցման փոխհատուցման համար տրամադրվող գումարից եւ իր թոշակից։
Սվետլանան իր խորին շնորհակալությունն է հայտնում բարերարներին, Հանգանակի ողջ անձնակազմին, ովքեր այս դժվար օրերին շարունակում են իրենց բարեգործությունը: