Հարցազրույցը տեղի ունեցավ 2019 թվականի մարտին:
Վերան ծնվել է 1955 թ Խնածախ գյուղում: Ընտանիքում մեծանում էին 5 երեխա, Վերան 2-րդ էր: Տարրական կրթությունը ստանում է գյուղի 8-ամյա դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվում և Ստեփանակերտի հաշվապահական դպրոցը: Մանկությունից գրեթե ոչինչ չի հիշում, միայն ասում է, որ մայրը մտավոր խնդիրներ ուներ և համարյա հոգ չէր տանում երեխաների մասին և այդ հոգսն ընկած էր հոր ուսերին:
Վերան ամուսնանում է 29 տարեկան հասակում և ունենում է որդի, որը ծնվելուց 2 օր հետո մահանում է: Նրանք այլեւս երեխաներ չեն ունենում: 5 տարվա համատեղ կյանքից հետո գնում են մեկ սենյականոց բնակարան: Ամուսինը ուներ ալկոհոլային կախվածություն, որը պատերազմական տարիների հետեւանք էր: Նա խրվում է պարտքերի և հոգսերի մեջ եւ մի օր 1998 թվականին Վերան նրան գտնում է իրենց բնակարանում ինքնասպան եղած:
Վերան հաշվապահական կուրսերն ավարտելուց հետո մասնագիտությամբ չի աշխատում: Նա սկզբում սկսում է աշխատել Ստեփանակերտի շուկային կից բանվորական ճաշարանում` որպես խոհարար, որից հետո շուկայում աշխատում է որպես վաճառողուհի և աշխատում է մինչև հիվանդանալը: 2005թ. առողջական վիճակը վատանում է, սկզբում ասթմայով էր տառապում, իսկ հետո ստանում է գլխուղերի կաթված: Երկարատև բուժումից հետո նրան ուղեգրում են Ք. Քոքսի անվ. Վերականգնողական կենտրոն, որտեղ նույնպես երկարատև բուժում է ստանում, մինչև հիմա էլ ժամանակ առ ժամանակ հաճախում է այդ կենտրոնը: Վերականգնողական կենտրոնում նրան բուժող թերապիստը խորհուրդ է տալիս անդամագրվել Հանգանակում:
Հանգանակը բարեփոխել է իր կյանքը և մեծ օգնություն է թե նյութապես, թե բարոյապես: Իր առողջությունը նա համարում է վատ, նույնիսկ խոսելը դժվարություն է նրա համար: Հարազատներից միայն օգնում է եղբայրը` Վանիկը, մեկ էլ Հանգանակն ու պոլիկլինիկան: Ամիսը 1-2 անգամ հաճախում է պոլիկլինիկա, որտեղ նրան սպասարկում է Հանգանակի բուժքույր Մարսելա Սարգսյանը: Նա շատ գոհ է Մարսելայից: Հանգանակից նա ստանում է Լերկամեն 20 մգ N 30, Կարդիոմագնիլ 75 մգ N 30, Էուֆիլին 150 մգ N 30, ժամանակ առ ժամանակ ներերակային կաթիլային բուժում է ստանում՝ Դեքսամետազոն 1 %, Էուֆիլին, NaCl 9%, իսկ եղբայրը Ռուսաստանից միջնորդի միջոցով նրա համար ձեռք է բերում Ավամիս, Բեկլոմետազոն:
Թոշակը կազմում է 46.000 ՀՀ դրամ, որն իհարկե չի հերիքում, տունը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որի վճարումը կատարում է Հանգանակից ստացած գումարից և իր թոշակից, կուզենար, որ Հանգանակի կողմից տրամադրված ջեռուցման փոխհատուցման գումարը մի քիչ ավել լիներ: Մթերքը, որ ստանում է Հանգանակից, նրա համար գրեթե բավարար է: Նրան այցելում են Հանգանակի սոցաշխատողները եւ օգնում են նրան ամենօրյա կենցաղային հարցերում:
Շատ շնորհակալ է հովանավորներից, անչափ երախտապարտ է նրանց կատարած գործից: Շնորհակալ է նաև Հանգանակի ողջ անձնակազմից: