Տարեցների ծրագրի իրականացումը Հայաստանում նոր երանգներ է ստանում

Վերջին ամիսների ընթացքում ՀՕՖ-ի հետ մի շարք հանդիպումներ են եղել, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր կապված Տարեցների ծրագրի իրականացման նոր բովանդակային մոտեցումներին: Մասնավորապես քննարկվել է Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից Տավուշի շրջանում իրականացվող տարեցների խնամքի կազմակերպման մոդելի կիրառումը Հանգանակի Երեւանում բնակվող առավել կարիքավոր տարեցների համար: Այսպիսով, Տարեցների ծրագրի կողմից իրականացվող ծառայություններին ավելացնելով սոցիալական ծառայությունները եւ խնամքը՝ դրա անհրաժեշտությունը ունեցող շահառուներին, ծրագիրը դարձնում է ավելի համապարփակ եւ բովանդակային առումով ամբողջական:

Հետեւեք մեր կայքին եւ առաջինը իմացեք կազմակերպության նորությունները: