«Առողջ ապրելակերպ» դասընթացները շարունակվում են Հանգանակում

Մեր «Առողջ ապրելակերպ» դասընթացների շարքը շարունակում է ընթանալ հետաքրքիր ու օգտակար հանդիպումներով։ Այս շաբաթ Հանգանակի բժիշկ Լիլյա Սեյրանյանը վարեց դասախոսություն ծերացման և կյանքի տարբեր փուլերում օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին՝ մանկությունից մինչև պատկառելի տարիքը։ Նա ներկայացրեց, թե ինչ գործոններ են ազդում ծերացման վրա, ինչպես են դրանք անդրադառնում կյանքի որակի վրա և ինչ գործնական քայլեր կարելի է անել այդ գործընթացը դանդաղեցնելու համար։

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց առողջ սննդակարգին, կանոնավոր ֆիզիկական ակտիվությանը, վնասակար սովորություններից խուսափելուն և առողջ քուն ապահովելուն։ Մասնակիցները ակտիվորեն ներգրավված էին զրույցում, հարցեր էին ուղղում և կիսվում իրենց փորձով։

Հիշողության և ուղեղի առողջություն

Բժիշկ Սեյրանյանը խոսեց նաև հիշողության թուլացման մասին՝ առաջարկելով մի քանի պարզ վարժություններ, որոնք կարող են ակտիվացնել ուղեղի գործունեությունը և բարելավել հիշողությունը։

Թեթև վարժություններ

Անուշ Շեքյանը մասնակիցների հետ կրկնեց պարանոցի և ուսագոտու մկանների համար նախատեսված վարժությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը և խրախուսելով կանոնավոր մարզվել նաև տանը։

Բնական բուրմունքներ Հանգանակում

Հանդիպման ավարտին տիկին Սինամը հյուրասիրեց մասնակիցների բուրումնավետ ուրցով, որը նա հավաքել ու չորացրել էր Վանաձորի դաշտերից։ Չնայած ջրամատակարարման ժամանակավոր անջատման պատճառով նախատեսված թաբուլեի պատրաստումը հետաձգվեց, արցախյան ոգով համեմված թեյը դարձավ հրաշալի փոխարինում արաբական կերակրատեսակին։

202_6
202_8
202_7
202_3
202_5
202_2
202_4
202_6 202_8 202_7 202_3 202_5 202_2 202_4

________________________________________

💚 «Առողջ ապրելակերպ» պարապմունքները անցկացվում են յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 14:00-ին մեր գրասենյակում՝ Արա Սարգսյան 6 հասցեում։

Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք միանալու․ մասնակցությունը անվճար է։