Առողջ կենսակերպի դասընթաց. Օստեոխոնդրոզի կանխարգելում և առողջ ողնաշար

«Առողջ կենսակերպ» դասընթացների շարքի շրջանակում «Հանգանակ» ՀԿ-ն կազմակերպեց հերթական հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր օստեոխոնդրոզին․ թեման առաջարկվել էր հենց մեր շահառուների կողմից։

Դասընթացը վարեց «Հանգանակ» ՀԿ-ի բժիշկ Լիլյա Սեյրանյանը, որը ներկայացրեց օստեոխոնդրոզի առաջացման պատճառները, բուժման մոտեցումները և, ամենակարևորը՝ հիվանդության կանխարգելման ուղիները։ Մասնակիցները ոչ միայն ստացան կարևոր գիտելիքներ, այլև կատարեցին հատուկ վարժություններ՝ ողնաշարի առողջությունը պահպանելու նպատակով։ Վարժությունների հատվածը ավանդույթի համաձայն ղեկավարեց կինեզիոթերապևտ Անուշ Շեքյանը: 

Կրթական և ֆիզիկական ակտիվության մասից հետո մասնակիցները միասին պատրաստեցին համեղ և օգտակար ուտեստ՝ թաբուլե, որն ընդգծեց առողջ սննդի դերը առողջ կենսակերպի պահպանման գործում։

Հանդիպման ավարտին մասնակիցները լրացրին հարցաթերթիկ, որի միջոցով մենք գնահատում և մշտապես բարելավում ենք մեր ծառայությունների որակը։

Այս դասընթացի միջոցով ևս «Հանգանակ»-ը շեշտեց կանխարգելման, ակտիվ մասնակցության և համայնքի ներգրավվածության կարևորությունը առողջության և բարեկեցության պահպանման գործում։

205_1
205_2
205_2_2
205_3
205_5
205_4
205_7
205_6
205_8
205_9
205_10
205_11
205_1 205_2 205_2_2 205_3 205_5 205_4 205_7 205_6 205_8 205_9 205_10 205_11