Արցախից տեղահանված տարեցների վիճակի համապարփակ գնահատում

Արցախից տեղահանված տարեց անձանց առողջական, հոգեսոցիալական և սոցիալ-տնտեսական վիճակի համապարփակ գնահատում

«Հանգանակ» հասարակական կազմակերպությունը ներկայացնում է Արցախից բռնի տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող տարեց անձանց առողջական, հոգեսոցիալական և սոցիալ-տնտեսական վիճակի համապարփակ գնահատման արդյունքները /զեկույց/։

Գնահատումն իրականացվել է 2025 թվականի օգոստոս–նոյեմբեր ամիսներին և ներկայացնում է տեղահանված տարեց անձանց կյանքի համակողմանի իրական պատկերը, որը ներառում է՝

  • ֆիզիկական և հոգեկան առողջությունը,
  • ֆունկցիոնալ կարողություններն ու տնային խնամքի կարիքները,
  • սոցիալական կապերն ու  հոգեհուզական աջակցությունը,
  • բնակարանային և կենցաղային պայմանները,
  • ֆինանսական խոցելիությունն ու կարիքների առաջնահերթությունները։

Գնահատումն իրականացվել է Հայ Կանանց Բարեկեցության Միության (AWWA) աջակցությամբ։ Այն նպատակ ունի ներկայացնել ապացույցների վրա հիմնված համայնքային և տնային խնամքի ծառայությունների պլանավորում եւ իրականացում:

Զեկույցը ծառայում է որպես կարևոր հենակետային տվյալների աղբյուր, որի միջոցով հնարավոր կլինի հետագայում գնահատել ծրագրի/ծրագրերի արդյունավետությունը և տարեց տեղահանված անձանց առողջական, հոգեսոցիալական և տնտեսական վիճակի փոփոխությունները։

Գնահատման արդյունքները ցույց են տալիս տարիքի հետ կապված առողջական խնդիրների և բռնի տեղահանման համատեղ ազդեցության հետեւանքները, ինչը ընդգծում է տեղահանված տարեց անձանց համար ինտեգրված առողջապահական, հոգեսոցիալական, սոցիալական և տնտեսական աջակցության անհրաժեշտությունը։


Ամբողջական զեկույցին PDF ձեւաչափով կարող եք ծանոթանալ այստեղ.

(անգլերեն լեզվով)