Դիտակետում

Ժասմենը ծնվել է 1954 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ալեքսանը, ստացել էր ժամանակի հնարավոր լավագույն կրթությունը եւ, Բաքվի մանկավարժական ինստիտուտն ավարտելով, ստացել էր միանգամից երեք մասնագիտություն՝ քիմիա, պատմություն եւ աշխարհագրություն: Նա, վերադառնալով հայրենի գյուղ, իր ստացած գիտելիքները փոխանցում էր գյուղի երեխաներին եւ երկար տարիներ գյուղի>>>>>

Դիմանկարը կազմվել է “Հանգանակի” աշխատակիցների հիշողությունների և հարազատների պատմությունների հիման վրա։ Մենք տիկին Լուսիկի հետ հանդիպեցինք 2016 թվականին, երբ Զավեն Քեն Դարյանի հովանավորությամբ սկսեցինք Շուշիի ծրագիրը: Նա անմիջապես գրավեց մեր ուշադրությունը, քանի որ առանձնանում էր իր մանկական անմիջականությամբ, թեթեւ անմեղ հումորով եւ անսահման բարի աչքերով: Նա մեզ մոտ էր հայտվել>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին Գրիշան ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Նրա ծնողները վարսավիրներ էին։ Ընտանիքի հինգ տղաներից Գրիշան ամենափոքրն էր։ Գյուղում ստանալով 8-ամյա կրթություն, տեղափոխվել է Ստեփանակերտ եւ ավարտել Ստեփանակերտի ավտոդպրոցի 6-ամսյա դասընթացները՝ ստանալով վարորդական իրավունք։ 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Լարիսան ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Ընտանիքի 5 երեխաներից, նա 2-րդ երեխան էր։ Հայրը գյուղատնտես էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ 1962 թվականին, ավարտելով Թաղավարդի միջնակարգ դպրոցը, նա ընդունվել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն եւ տարրական>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Վոլոդյան ծնվել է 1942 թվականին հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտի (այժմ Ասկերանի) շրջանի Ռեւ գյուղում: Ընտանիքի 9 երեխաներից՝ 5 տղա եւ 4 աղջիկ, Վոլոդյան 8-րդ երեխան է։ Հայրը երկար տարիներ գյուղի կոլխոզի նախագահն էր, մայրը՝ բանվորուհի։ Գյուղում ստանալով յոթամյա կրթություն՝ ուսումը շարունակել է հարեւան՝ Խնձրիստանի>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։ Սեդան ծնվել է 1942 թվականին Շուշի քաղաքում: Ընտանիքի 9 երեխաներից նա 4-րդ երեխան էր։ Հայրը շինարար էր, մայրը՝ ջուլհակուհի։ Սեդան 1949–1959 թ.թ. սովորել է Շուշիի հայկական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատի Շուշիի մասնաճյուղում, որտեղ երեք տարի աշխատելուց հետո՝ 1962>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսին։ Իրան ծնվել է 1952 թվականի հունվարի 1-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Հայրը վարորդ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում մեծանում էին 3 աղջիկ, Իրան երկրորդ երեխան էր, Զամիրան երրորդ։ 1956 թվականին ընտանիքը տեղափոխվում է Ուզբեկիստան, որտեղ էլ 1957 թվականի հունվարի 10-ին ծնվում է երրորդ>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին։ Բենիկը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում՝ բանվորի ընտանիքում: Ընտանիքում մեծանում էին 5 երեխա՝ 4 տղա եւ 1 աղջիկ։ Բենիկը ընտանիքի երրորդ երեխան էր։ Ծանր ընտանեկան պայմաններից ելնելով Բենիկը չորրորդ դասարանն ավարտելուց հետո ստիպված ուսումը թողնում է կիսատ ու>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին։ Սվետլանան ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 7-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղում: Հայրը աշխատում էր կոլտնտեսությունում, մայրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր։ Ընտանիքում մեծանում էին 3 երեխա՝ 2 տղա եւ 1 աղջիկ։ Սվետլանան ընտանիքի առաջին երեխան էր։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո նա տեղափոխվում>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի մարտին: Սլավիկը ծնվել է 1947 թվականի հունիսի 29-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Ընտանիքի 8 երեխաներից նա 4-րդ երեխան էր։ Նա ընդամենը մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Շուշի։ Սկզբնական կրթությունը Սլավիկը ստանում է Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ դպրոցում, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց>>>>>