Դիտակետում (Page 2)

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին: Վալյան ծնվել է 1947թ. հունվարի 25-ին Ստեփանակերտ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 4 աղջիկ։ Վալյան չորրորդ երեխան էր։ 1954 թվականին Վալյան ընդունվում է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ վեցերորդ դասարանն ավարտելուց հետո մայրը նրան տեղափոխում է Շուշիի տուն-ինտերնատը։ Սակայն տուն-ինտերնատում մեկ>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին: Լենան ծնվել է 1940թ. հուլիսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Հայրը ատաղձագործ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում մեծանում էին 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ։ Լենան չորրորդ երեխան էր։ 1957 թվականին Լենան ավարտելով Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը ուսումը շարունակում է Ստեփանակերտի>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին: Էլմիրան ծնվել է 1939թ. հունիսի 12-ին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում։ Հայրը 1941 թվականին զորակոչվել է Սովետական բանակ՝ մասնակեցլու 1941-1945թ.թ. Հայրենական Մեծ պատերազմին ու այլեւս չի վերադարձել։ Նա ասում է, որ հորը չի էլ հիշում, մայրը՝ կոլտնտեսության պահեստապետն էր։ Ընտանիքում մեծանում էին 3 աղջիկ։>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին: Սոֆյան ծնվել է 1928թ. մարտի 21-ին Կիրովաբադ քաղաքում՝ բանվորի ընտանիքում։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ երկաթգծի աշխատող։ Ընտանիքում մեծանում էին 4 աղջիկ։ Սոֆյան ընտանիքի կրտսերն էր։ Միջնակարգն ավարտելուց հետո Սոֆյան ընդունվել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումի գրադարանային բաժինը։ Տեխնիկումն ավարտելուց հետո ընտանիքը տեղափոխվել է>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին: Նինան ծնվել է 1948թ. Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 6 երեխա` 1 տղա եւ 5 աղջիկ։ Նինան չորրորդ երեխան էր։ 1951 թվականին, երբ Նինա երեք տարեկան էր՝ ընտանիքը տեղափոխվել էր Միջին Ասիա։ Սակայն օտարությանը չհարմարվելով, որոշ ժամանակ անց՝ 1962>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին: էմման ծնվել է 1953թ. սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ։ Էմման հինգերորդ երեխան էր։ Եղբայրներից մեկը մահացել է հինգ տարեկանում, իսկ մյուսը 47 տարեկանում։ Քույրերը ամուսնացած են եւ ապրում են Ստեփանակերտում, իսկ Էմմայի անձնական>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերին: Անժելան ծնվել է 1947թ. փետրվարի 2-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում` բանվորի ընտանիքում։ Ընտանիքում մեծանում էին 7 երեխա` 4 տղա եւ 3 աղջիկ։ Անժելան երրորդ երեխան էր։ 1964 թվականին ավարտելով դպրոցը ամուսնանում եւ տեղափոխվում է Ստեփանակերտ։ Նրանք ունեցել են 1 տղա եւ 1 աղջիկ։>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին: Ագնեսան ծնվել է 1933թ. Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ (Մոխրաթաղ) գյուղում՝ բանվորի ընտանիքում: Հայրը գյուղի պահեստապետն էր, մայրը՝ բամբակաքաղ: Մինչեւ 1941թ. գյուղի ապահով ընտանիքներից մեկն էին, սակայն հայրը մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ ու զոհվեց։ 1945թ. մայրը ստանալով ամուսնու «սեւ թուղթը», սրտի կաթված ստացավ ու որոշ>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին։ Ծնվել է 1937թ. օգոստոսի 21-ին Վրաստանի Խաշուրի քաղաքում։ 1941 թվականին Աիդան ընդամենը 4 տա՚րեկան էր, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը։ Հայրը զորակոչվեց բանակ եւ զոհվեց, իսկ մայրը մահացավ թոքախտից: Ծնողների մահից հետո պետությունը ցանկանում է Աիդային տեղափ ոխել մանկատուն, սակայն մայրական կողմի պապիկը>>>>>

Հարցազրույցը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսին։ Ծնվել է 1932 թ. Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում: Հայրը աշխատում էր գյուղի կոլտնտեսությունում, մայրը՝ տեղի մանկապարտեզում դաստիարակչուհի էր։ Ընտանիքում մեծանում էին երեք երեխա՝ 2 տղա եւ 1 աղջիկ։ Նինան պատմում է, որ ինքը դեռ 10 տարեկան էլ չկար, երբ մայրը հանկարծամահ է լինում։>>>>>