Հանգանակի թիմը շարունակում է իր այցելությունները Կոտայքի եւ Արմավիրի շահառուներին: Նախորդ շաբաթվա ընթացքում մենք հաճելի անակնկալ պատրաստեցինք Աբովյանի 7 շահառուների համար: Շնորհալի երգչուհի Ֆիրուզա Արզումանյանը միացավ թիմին եւ իր դյութիչ ձայնով հանդիպումը շահառուների համար դարձրեց անմոռանալի:
Բժշկուհի Լիլյա Սարգսյանը բավարարված էր շահառուների բժշկական քննությունների արդյունքներով: Անուշ Շեկյանը ներկայացրեց իր շահառուներին եւ պատմեց իրականացվող միջոցառումների մասին: Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան եւ Աբովյան քաղաքներում բնակվող շահառուներին սպասարկում են նաեւ Էմպատիա հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները, որոնց անհատական խորհրդատվությունները արդեն ունեն նշանակալի արդյունքներ:
Արմավիրի շրջանում բնակվող շահառուների այցելությունները նույնպես արդյունավետ էին: Այցի ընթացքում շահառուներին տրամադրվեց պարենամթերք եւ կատարվեցին բժշկական ընթացիկ քննություններ:
-Մենք խորապես զգացված ենք Հանգանակի թիմի հոգատար վերաբերմունքից,- ասաց պարոն Վոլոդյան,- ձեր ամեն այցելությունը եւ զանգը մեր համեստ կյանքում իսկական իրադարձություն է:
Մարզային այցերի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆոտոշարքում:
Հետեւեք մեզ եւ եղեք տեղեկացված Հանգանակի թարմացումներին:

